Բաժիններ՝

«Իքս Գրուպ»-ը 500 000 դրամ պարգև է խոստանում նրան, ով կօգնի բացահայտել «Դոմուս»-ում հրդեհի ծագման հանգամանքները

«Իքս Գրուպ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ պարգևավճար խոստանալով նրան, ով կօգնի բացահայտել երեկ Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութում հրդեհի ծագման հանգամանքները։ Բանն այն է, որ տարածքը, որտեղ տեղակայված էր «Դոմուս» խանութը, պատկանում է «Իքս Գրուպ»-ին և տրված էր վարձակալությամբ «Դոմուս» ՓԲԸ-ին։ «Իքս Գրուպ»-ի մարքեթինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորդ տեղյակ եք և վստահ ենք, սրտագին ցավում եք Իսակով պողոտայում՝ «Դոմուս» խանութ սրահում բռնկված հրդեհից: Անշարժ գույքի սեփակնատերը, ցանկանում է տեղեկանալ հրդեհի ակունքի և դրա իրական պատճառների մասին, ինչը կարող է աջակցել նաև քննությունն իրականացնող իրավապահ մարմիններին, ուստի՝ հայցում է Ձեր օգնությունը և խոստանում 500 000 դրամի չափով պարգևավճար այն քաղաքացուն, ով կուղարկի տեսահոլովակ, որտեղ երևում են հրդեհի նախնական կադրերն ու պատճառները։ Ծանոթություն՝ պարգևավճարին արժանի նյութը ընտրվելու է հետևյալ սկզբունքով՝ հրդեհի սկիզբը պատկերող լուսանկարներից և/կամ տեսաձայնագրություններից նախ ընտրվելու են ամենավաղ կատարվածները, դրանց միջից ընտրվելու են իրողությունն ամենալավ արտացոլողները, որոնցից արդեն ընտրվելու է ամենաորակյալը, որը և կարժանանա պարգեվավճաին:

Լուսանկարները և տեսաձայնագրությունները կարող եք ուղարկել ինչպես անձնական նամակով, այնպես էլ կարող եք տեղադրել մեկնաբանությունում»։

Սեդա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջի հղումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031