Ադրբեջանը պահանջելու է բոլորին, ոչ ոքի չի անտեսելու. Վարուժան Գեղամյան

«Սրանից հետո ՀՀ ցանկացած քաղաքացի, արական սեռի ներկայացուցիչ, ով երբևէ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, կապ է ունեցել բանակի հետ, դառնալու է Ադրբեջանի կողմից հետապնդման թիրախ։ ՀՀ գործող իշխանությունն Ադրբեջանին այդ լեգիտիմ իրավունքը տվել է։ ՀՀ արական սեռի ցանկացած քաղաքացի այսուհետ կարող է ձերբակալվել բոլոր այն երկրներում, ուր կհասնի Ադրբեջանի ձեռքը, և սա հեռու ապագայի հարց չէ։ Եթե արցախցիների ձեռքին չլինի այլ փաստաթուղթ, նրանք կձերբակալվեն ամենուր»,- 168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Նրա խոսքով՝ Եթե Հայաստանի իշխանությունն ընդունում է, որ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, ցանկացած ոք Ադրբեջանի համար կարող է դառնալ ձերբակալման լեգիտիմ թիրախ։ Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի օկուպացիա։ Օկուպացիան պոզով-պոչով չի լինում։
«Ադրբեջանը պահանջելու է բոլորին, ոչ ոքի չի անտեսելու, ներառյալ՝ ՀՀ նախկին 3 նախագահներն ու Վեհափառ Հայրապետը»,- ասաց Վարուժան Գեղամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս