Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Մեր չափազանց ընդդիմադիր ու անսահման արմատական ընդդիմադիրներն ամեն կերպ խուսափում են որևէ դիրքորոշում հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, քանի որ այդպիսով կարող են դուր չգալ Ռուսաստանի իշխանություններին, որոնցից Հայաստանում հավասարապես կախված են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները:
Եթե 2008թ. արտադրության Opel-ի շարժիչի աշխատանքային ծավալը 1.4 լիտր է, ապա գործում է հետևյալ տարիֆը՝ 2.7 եվրո՝ 1 խսմի համար։ Դա նշանակում է, որ միայն մաքսատուրքը կկազմի 3780 եվրո կամ մոտ 5000 դոլար։
Այսօր Հայաստանում նշում են Հայկական բանակի ստեղծման օրը: Իսկ ինչո՞ւ հենց հունվարի 28-ը, ինչպե՞ս է որոշվել հունվարի 28-ը նշել՝ որպես բանակի ծննդյան օր:
Առաջին խումբը կարելի է անվանել` թանկարժեք մեքենա ունեցողների խումբ։ Դրա մեջ մտնում են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները, ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ-ի և ՀՀ կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազը…
Բաց տեքստով ասված է եղել. մենք, ես ի նկատի եմ ունեցել, պարզաբանեմ, խաղաղվելու համար պարզաբանեմ, մենք ի նկատի ենք ունեցել միլիցիան, այսինքն՝ մենք իրենց փոխարինողներն ենք…
Ահաբեկիչների համար մեծ տարբերություն չկա, թե որտեղ են գտնվում իրենց թիրախները` Ռուսաստանի Դաշնությունո՞ւմ, թե՞ Հայաստանում: Ահաբեկիչների համար կարևորն այն է, որ դրանց արդյունքում զոհվեն Ռուսաստանի քաղաքացիներ:
Գուցե հենց Բանակի օրը պետք է, անհրաժեշտ է խոսել այն վատ երևույթների, «գաղջ մթնոլորտի» մասին, որը ոչ միայն հպարտության, այլև բազմաթիվ ծնողների ու երիտասարդների մոտ բանակից զգուշանալու, ավելի հաճախ՝ վախենալու զգացողություններ է առաջացնումգ Բանակը հասարակության հայելին է. սովորաբար արդարացիորեն հիշեցնում են մեր պաշտոնյաները:
Երբ այս պայմաններում Հ. Աբրահամյանը մեկնում է Դուբայ, նշանակում է՝ կամ նրա ազդեցությունն իշխանությանը սպառնացող վտանգների չեզոքացման հարցում հավասարեցվել է զրոյի՝ ներիշխանական համակարգում նրա դերակատարության թուլացման պատճառով, կամ նա այդ վտանգների գեներացման մեջ իր շահերին սպասարկելու պոտենցիալ է տեսնում:
Հենց Ռուսաստանն է այլևս համարվում Հայաստանի իշխանության միակ ու անփոխարինելի աղբյուրը: Հետևաբար՝ նրան պետք է ոչ միայն ծառայել, գոհացնել, այլև ժամանակ առ ժամանակ զարմացնել: Բռնապետերը սիրում են նաև զվարճանալ: Հատկապես, որ զվարճացնում են իրենց հպատակ այլ ազգերի վերակացուները:
«Բնականաբար, հաստատվեց նաև Հայաստանի պատվիրակության լիազորությունը, որովհետև ոչ միայն տասը, այլև՝ անգամ մեկ պատգամավոր ոտքի չկանգնեց և չվիճարկեց հայկական պատվիրակության մանդատի հարցը»: Մեր հարցին, թե Զ. Փոստանջյանը ԵԽ ԽՎ-ո՞ւմ է, նա պատասխանեց. «Ոչ, Զարուհի Փոստանջյանն այստեղ չէր»:
Թվում է՝ նրանք ապահովագրված են նախկինում եվրաինտեգրման կողմնակիցներ լինելու պատճառով պաշտոնանկ արվելու վտանգից: Դրան գումարած նաև այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից հետո Սերժ Սարգսյանը հավելյալ շարժառիթներ է ստացել վարչապետին ու նրա թիմին պաշտոնանկ չանելու համար:
Դա հազիվ թե կարող է մեղմացուցիչ հանգամանք համարվել, որովհետև Վլադիմիր Գասպարյանը ոչ թե Փիլիսոփայության ինստիտուտի ասիստենտ է, այլ Ոստիկանապետ:
Կոնկրետ Հայաստանում օֆշորը հասարակության լայն շերտերի կողմից ընկալվում է` որպես մի վայր, որտեղ հայրենի պաշտոնյաները պահում են ժողովրդից թալանած փողերը։
Այս պայքարը բովանդակությամբ լիովին քաղաքական պայքար է և պահանջում է ամբողջությամբ քաղաքական լուծումներ: Հետևաբար՝ ի սկզբանե չքաղաքականացվելու պայման առաջ քաշելը նշանակում է՝ պայքարը դատապարտել ձախողման:
Իրականում Ս. Սարգսյանի այդքան օպերատիվ արձագանքն ուղղված էր ոչ թե քաղաքացիներին, այլ իշխանական համակարգին, որպեսզի վերջինիս ներկայացուցիչները ՍԴ-ի որոշումը հանկարծ չընկալեին` որպես քաղաքացիներին ընդառաջ գնալու, այսինքն՝ «հանձնվելու» նախանշան:
Որքա՞ն ժամանակ է, որ Ալիևն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչո՞ւ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: Գիտեք, ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել:
ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել:
Դա կախված է նրանից՝ արդյո՞ք այդ «մայդանում» կլինեն քաղաքական ուժեր, ովքեր կստանձնեն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու պատասխանատվություն, թե՞ ոչ: Ազատության հրապարակում առայժմ նման ուժեր չեն երևում: Այնտեղ հիմա նրանք են, ում համար հոգեհարազատ է ոչ թե Կիևի Մայդանը, այլ Մոսկվայի Կարմիր հրապարակը:
Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» հրապարակումն իրականում կարող է ծուղակ դառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում ու այդ իմաստով՝ ծառայել իշխանություններին:
Գերմանացի ուսանողներն ապրել են Մաշտոցի պողոտայի վրա գտնվող համալսարանի հանրակացարանում, և, ըստ հայ ուսանողների՝ տեղացիների հետ առանձնապես չեն շփվել:
Խաղի կանոնների փոփոխությունը նշանակում է, որ ներքին պայմանավորվածությունների, «տղայական ագավորկեքի» փոխարեն՝ պետք է գործեն Սահմանադրությունն ու օրենքները: Այդ դեպքում, սակայն, Հայաստանում տեղի կունենա ոչ թե ոստիկանապետերի կամ մարզպետների, այլ նրանց նշանակողների փոփոխություն:
Սերժ Սարգսյանը, ինչպես և կարելի էր սպասել, պաշտպանում է սեփական վարչապետին ու կառավարությանը, ինչը քաղաքական զարգացումների ներկայիս տրամաբանությամբ նշանակում է՝ մերժել Քոչարյանին վարչապետի պաշտոնի հարցում: Հետաքրքիր է՝ Քոչարյանի գրասենյակը ե՞րբ կպատասխանի այս պատասխանին, կամ կպատասխանի՞ ընդհանրապես:
ՀՅԴ-ականները հանրահավաքից հետո պահանջել են, որ ձևավորվի քառյակի միասնական օրակարգ, և միասնական միջոցառումների ժամանակ ելույթները լինեն բացառապես հաստատված օրակարգի շրջանակներում: Իսկ միասնական օրակարգ ասածը շատ պարզ է. պայքար Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և «գազային պայմանագրերի» դեմ:
«Խուճապի մատնված մարդ չկար, ես զարմացած էի, որ նրանք տաքացած մարտի էին բռնվել: Չէին էլ վախենում, չէին էլ մտածում, որ ինչ-որ մեկը կարող է զոհվել: Նրանք տեսել էին իրենց ընկերոջ դին նույնիսկ, ու զայրացած դրանից՝ ավելի էին գազազել ու մարտի էին բռնվել բոլորը»:
Հիմա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար դժվար ժամանակներ են: Քոչարյանի ակտիվությունը և հնարավոր վերադարձը նրան կարող են ստիպել ընտրություն կատարել ունեցածը պահպանելու և «բարգավաճման» անորոշ հեռանկարի միջև:
«Դեմ եմ» շարժումն ինքնին «ներկայացուցչական» է, ճիշտ է, սակայն չկա գործողությունների հուսահատ ծրագիր` զբաղեցնել Ազատության հրապարակը, համազգային դասադուլի, գործադուլի կոչեր անել, և այլն: Թեև դրա համար անհամեմատ լուրջ պատճառ էր Գազային պայմանագիրը:
Ցանկացած նարկոբարոն, երբ 200 միլիոն և ավելի դոլար արժեցող ապրանք է տեղափոխում, նախօրոք երաշխիքներ է ստանում, որ համապատասխան վճարի դիմաց՝ այդ ապրանքը կհասնի հասցեատիրոջը:
Այո, Ռոբերտ Քոչարյանն իշխանության կարող է վերադառնալ միայն պալատական հեղաշրջման միջոցով, քանի որ նա երբեք իշխանություն չի ստացել ընտրությունների ճանապարհով:
Ավելի հավանական է, որ Մոսկվայից Դավոսին մասնակցելու թույլտվություն չեն ստացել: Այլապես Տիգրան Սարգսյանը բաց չէր թողնի Հայաստանի «եվրոպական տեսլականի մասին» շվեյցարական հանգստավայրում դասախոսություն կարդալու հնարավորությունը: Հատկապես, որ, ինչպես ինքն էր վերջերս խոստովանել, վարժ ելույթներ է ունենում ոչ միայն ռուսերենով, այլև անգլերեն լեզվով: