
«Հիմա այս մարդիկ գա՞ն տուն, թե՞ չգան». Նիկոլ Փաշինյան

Այսօր Աժ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանից փաստացի արտաքսել են ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանին, ում մայիսի 22-ին ԱԱԾ-ն թույլ չի տվել մուտք գործել Հայաստան:
Մինչդեռ, ըստ Փաշինյանի, Ոսկերչյանը Հայաստանում կացության թույլտվություն ունի: Ն.Փաշինյանի խոսքով՝ իշխանությունների այս պահվածքը հակասում հենց իրենց կողմից ձեռնարկված «Արի տուն» ծրագրին:
«Հիմա այս մարդիկ գա՞ն տուն, թե՞ չգան: Ի վերջո, կանչում եք, գալիս են, բայց արտաքսում եք»,- ասաց Ն.Փաշինյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ լավ տեղեկացված չէ խնդրի մասին և խոստացավ զբաղվել հարցով: