Իսրայելի Քնեսեթը ինքնալուծարվել է․ արտահերթ ընտրությունները՝ հոկտեմբերի 27-ին

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, այսօր առավոտյան կայացած նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնալուծարման մասին որոշումը։

Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, որոշմանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր։ Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։

Քվեարկությանը մասնակցած վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես աջակցել է խորհրդարանի ինքնալուծարմանը։

Ըստ ընդունված որոշման՝ հուլիսի 17-ից Քնեսեթը կդադարեցնի իր աշխատանքը և կանցնի արձակուրդի։ Խորհրդարանի ինքնալուծարման հետևանքով արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին։

Արձակուրդի ընթացքում Քնեսեթը կգործի միայն հատուկ ընթացակարգերով։ Անհրաժեշտության դեպքում կառավարության կամ առնվազն 25 պատգամավորի պահանջով կարող է գումարվել խորհրդարանի լիագումար նիստ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031