ՌԴ-ն ժամանակավորապես սահմանափակել է Թուրքիայից կորիզավոր արտադրանքի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հուլիսի 18-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում 5 թուրք արտահանողներից կորիզավոր արտադրանքի՝ Ռուսաստան ներմուծման համար։
Հաղորդագրությամբ ասվում է, որ որոշումն ընդունվել է ԵԱՏՄ անդամ երկրների համար Թուրքիայից Ռուսաստան մտնող կորիզավոր արտադրանքում կարանտինային օբյեկտների սիստեմատիկ հայտնաբերման կապակցությամբ:
Ժամանակավոր սահմանափակումները կիրառվել են Կարանտինի և բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի VII հոդվածի և Դաշնային օրենքի հիման վրա:
Թուրքիան ներկայում չի հանդիսանում Ռուսաստան կորիզավոր պտուղների խոշորագույն մատակարարներից։ Անցյալ տարի դրանց հիմնական արտահանողներն էին Ուզբեկստանը (180 հազար տոննա), Ադրբեջանը (111 հազար տոննա) և Հայաստանը (64 հազար տոննա)։

