Բաժիններ՝

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կարող է հետաձգվել. ԶԼՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կարող է հետաձգվել Կանադայում անտառային լայնածավալ հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է «Ole» թերթը։

Իսպանիա–Արգենտինա հանդիպումը պետք է տեղի ունենա Նյու Յորքում հուլիսի 19-ին:

Չիկագոյում օդի աղտոտվածության պատճառով Major League Soccer (MLS) առաջնության «Չիկագո Ֆայրի» և «Վանկուվեր Ուայթքեփսի»` հուլիսի 16-ի հանդիպումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 6-ը։

Չիկագոյի իշխանությունները փակել են որոշ հասարակական վայրեր և չեղարկել բացօթյա միջոցառումները, որոնք հնարավոր չէ իրականացնել փակ տարածությունում: Կանադայում հրդեհների պատճառով Վաշինգտոնում օդի որակի «կարմիր» մակարդակ է սահմանվել:

Ինչպես նշում է «Ole»-ն, ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը հետաձգելու հավանականությունը ցածր է, սակայն նաև չի բացառվում: Եթե աղտոտվածության մակարդակը վտանգ է ներկայացնում առողջության համար, ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ունի միջոցառման անցկացման հնարավոր փոփոխությունները գնահատելու կանոնակարգեր:

Մրցաշարի կազմակերպիչները հույս ունեն, որ ծուխը կցրվի և խոչընդոտ չի հանդիսանա մրցաշարի վճռորոշ խաղի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031