Թուրքիայի հատուկ ծառայությունները Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստման նշաններ չեն հայտնաբերել. Axios
Թուրքիայի հատուկ ծառայությունները չեն հայտնաբերել որևէ նշան, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էր նախապատրաստվում հուլիսի 7-8-ին ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցելու համար նրա Անկարա կատարած այցի ընթացքում։ Այս մասին աղբյուրներին հղումով հայտնել է Axios պորտալը։
Ավելի վաղ The Wall Street Journal (WSJ) թերթը և մի շարք իսրայելական լրատվամիջոցներ հայտնել էին, որ հրեական պետության հատուկ ծառայությունները ԱՄՆ-ին փոխանցել են տեղեկություն այն մասին, թե իբր Իրանն Անկարայում Թրամփի դեմ մահափորձ է նախապատրաստում։
Ինչպես նշել է Axios-ը, Անկարայում մահափորձի սպառնալիքի մասին տեղեկություն է փոխանցվել նաև թուրքական հատուկ ծառայություններին։ Բոլոր հանգամանքները ստուգելուց հետո Թուրքիայի հատուկ ծառայությունները եկել են այն եզրակացության, որ Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստություն չի եղել։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է Axios-ը, իսրայելական կողմի հաղորդումը դրդել է ամերիկյան հատուկ ծառայություններին ձեռնարկել ԱՄՆ նախագահի անվտանգության պահպանման լրացուցիչ միջոցներ։ Մասնավորապես, հենց ստացված տեղեկությունն է դարձել Թուրքիայից մեկնելիս Թրամփի ինքնաթիռը փոխելու պատճառը։ Ավելի ուշ WSJ-ն, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաները լիովին համոզիչ չեն համարել Իսրայելից ստացված տեղեկությունը Թեհրանի կողմից Թրամփի դեմ նախապատրաստվող մահափորձի սպառնալիքի մասին։

