Վալերի Օսիպյանը՝ «Նաիրիտի» աշխատակիցներին. «Ձեր պահանջն արդարացի է»

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր մի քանի րոպեով փակել էին Տիգրան Մեծ պողոտան: Աշխատակիցները պահանջում էին ընդունել իրենց` հայտարարելով, որ իրենց «համբերության բաժակն» արդեն լցվել է:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ եթե իրենց չընդունեն կամ պատասխանն իրենց դուր չգա, երեքշաբթի օրվանից անժամկետ նստացույց են սկսելու:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ «Նաիրիտի» աշխատակիցների պահանջն արդարացի է: Նա նշեց, որ մինչ այժմ, այն, ինչ արել են «Նաիրիտի» աշխատակիցները, օրենքի սահմաններում է եղել, սակայն ճանապարհը փակելը, սահմանափակելով ուրիշի ազատ տեղաշարժը, օրինական չէ: Աշխատակիցներն էլ հակադարձեցին. «Մեր ճանապարհներն ինչպե՞ս են փակել»:

Մանրամսները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս