Բաժիններ՝

Հովհաննես Թոքմաջյանը սեքս-սկանդալը բացահայտող տեսանյութը հրապարակեց

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հրապարակեց մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվել իր և դասախոսներից մեկի միջև սկանդալային նամակագրությունը: Նա հայտարարեց, որ ինքը Աստծո և իր խղճի առաջ մաքուր է:

Հարցին՝ ինչո՞ւ ոոշեցիք, հենց հիմա ներկայացնել տեսանյութը, Հ. Թոքմաջյանն այսպես պատասխանեց. «Այս մեկ տարվա իմ աշխատանքի արդյունքները ես ձեզ ներկայացրի, դա կատարվել է ամենօրյա տեռորի պայմաններում և իմ լռությունը նաև այսօր չէր հասկացվի»:

Նա որևէ մեկի անուն չհնչեցրեց՝ հորդորելով բոլորին հետևություններ անել տեսանյութից:

168.am-ի հետ զրույցում ներկա գտնվող դասախոսներից մի քանիսը նշեցին, որ իրենք տեսանյութում տեսան Պոլիտեխնիկի արդեն նախկին պրոռեկտոր, այժմ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանին և Վլադիմիր ԽոեցյանԻն, որը Պոլիտեխնիկի նախկին դասախոս է եղել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս