Հայաստանը պետք է որոշի

«Հայաստանի ձեռքում է «ստորագրե՞լ ԵՄ-ի հետ համաձայնագիր, թե՞ ոչ»։ Հայաստանը պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի երկրի ապագան, զարգացումը, տեսքը։ ԵՄ-ն չի կարող որոշել Հայաստանի փոխարեն։ ԵՄ-ն հետաքրքրված է, ցուցադրել է այդ հետաքրքրվածությունը։ Այսինքն` ԵՄ-ն կարող է օգտակար լինել Հայաստանին, աջակցել Հայաստանին, սակայն քաղաքական որոշումը Հայաստանինն է։ Այո, Հայաստանն ունի խնդիրներ, բայց Հայաստանը կարող է կայացնել քաղաքական որոշում ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Չեխիայի նախկին փոխվարչապետ, Արտաքին գործերի նախկին նախարար Կիրիլ Սվոբոդան։

Նա նաև նշել է, որ Հայաստանը, ինչպես օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ էր նշել Չեխիայի վարչապետը, չի կարող կամուրջ լինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, քանի դեռ հանգուցալուծված չէ ուկրաինական հակամարտությունը։ Ըստ չեխ քաղաքական գործչի, այդ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խաղաղ գործընթացի շրջանակում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս