Բաժիններ՝

«Աշոտ Աղաբաբյանին ոչ ոք չի սնանկացրել». Գագիկ Խաչատրյան

«Աշոտ Աղաբաբյանին ոչ ոք չի սնանկացրել: Աշոտ Աղաբաբյանի գործունեության նկատմամբ մեր քննչական մարմինը, հարկային մարմինը որոշ խախտումներ է արձանագրել և Աշոտ Աղաբաբյանի ձեռնարկությունը վճարել է այդ հարկերը: Ի՞նչ սնանկացման մասին է խոսքը: Խնդրում եմ, ուրիշ դաշտեր չտանեք: Ինքը դիմել է դատարան, իր իրավունքները պաշտպանում է: Դատարանում կճշտվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում ստուգումները և շուրջ 60 մլն դրամի տուգանքը:

Գ. Խաչատրյանը «լուրջ մեղադրանք» անվանեց սնանկացման մասին հայատարարությունները:

Նախարարը հայտարարեց, թե հարկային ստուգումներում իրենց ոչինչ չի կաշկադում, այդ թվում՝ գործարար-պատգամավորի ՀՀԿ-ական լինելը: Նա խորհուրդ տվեց բիզնեսին, տնտեսվարող սուբյեկտներին անունով, պաշտոնատար անձերով, պատգամավորական պատկանելությունով չքննարկել. «Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ հետևանքներ կունենա դա: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ֆինանսների նախարարությունը խորանար, թե ով ինչ ունի այս երկրում: Պատկերացրեք ներքևի օղակները, դուք կարո՞ղ եք կառավարել վիճակը: Մենք նայում ենք որպես տնտեսվարող սուբյեկտ իրենց՝ հարկ վճարողի հաշվի համարով»:

Ըստ նրա՝ նույնիսկ չեն փորձում «խորանալ», թե որ բիզնեսն ումն է, իսկ ժողովրդի համոզվածությունը, որ հենց այդպես է, Գ.Խաչատրյանը հերքեց. «Չկա նման բան: Ասում եմ՝ օրինակներ ներկայացրեք, չեք ներկայացնում: Հիմա եթե դուք կաշկանդված եք անուններ տալու, բա ինչի՞ եք ուզում, որ մենք անուններ տանք: Եթե այդպես կաշկանդված աշխատենք, ուրեմն՝ բյուջետային մուտքերն էլ չի լինի, ոչ մի բան իրականության մեջ չի փոխվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս