Թեհրանում հայտարարել են, որ կպատասխանեն, եթե ԱՄՆ-ն փորձի սպանել Իրանի ղեկավարությանը
Թեհրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ն փորձի սպանել Իրանի գործող ղեկավարությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի նախկին ղեկավարությունն այլևս չկա, իսկ «ղեկավարների ևս մեկ հավաքածու» նույնպես կարող է անհետանալ:
«ԱՄՆ նախագահը մեկ օրվա մեջ կարող է լրիվ հակառակ բաներ ասել։ Մի օր սպառնում է, իսկ հաջորդ օրը շնորհակալություն հայտնում։ Մինչ օրս նա ոչ մի պատիժ չի կրել կատարված բազմաթիվ հանցագործությունների համար, և եթե հանդգնի կատարել հերթական հրեշավոր գործողությունը, ապա անկասկած կբախվի մեր մեծ ժողովրդի արձագանքին», – ասել է Ազիզին։

