
Հնարավո՞ր են, արդյոք, հրաժարականներ կամ կադրային փոփոխություններ

Այսօր կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում չի քննարկվել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի գործունեությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը` նշելով, որ ապրիլի 1-ից հետո նույնպես որևէ ձևաչափով նման քննարկում չի եղել:
Արդյոք ՀՀԿ-ն գո՞հ է Նալբանդյանի աշխատանքից: Այս հարցին ի պատասխան Գ.Մինասյանը նշեց. «Եթե Հանրապետականը դժգոհ է լինում, դա արտահայտվում է, նման բան չի եղել»:
Հարցին, թե պատերազմական այս օրերից հետո հնարավո՞ր են հրաժարականներ, կամ կադրային փոփոխություններ, ԳՄ անդամը պատասխանեց. «Կարծում եմ, որ Ադրբեջանում` անպայման»: