
Նախնական տվյալներով՝ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ են նետել ավտոմեքենայից. հարուցվել է քրեական գործ

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ նռնակ նետելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել քննչական օեպրատիվ խումբ, կատարվել են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով ժամը 18:25-ի սահմաններում 2-րդ նախագահի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում են միջոցառումներ՝ նռնակը նետող անձին հայտնաբերելու ուղղությամբ: