Աղքատության սարսափելի ցուցանիշը

Անցած տարվա վերջին՝ 2015 թվականի նոյեմբերին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։

Ըստ ԱՎԾ-ի՝ 2014 թվականին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30%։ Նախորդ տարվա՝ 2013-ի համեմատ, աղքատության ցուցանիշը նվազել էր 2 տոկոսային կետով։ Աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2014 թվականին դա եղել է ամսական 40 264 դրամ)։ Շատ աղքատները (ում ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին ընդհանուր գծից՝ 33 101 դրամից) բնակչության 10.9%-ն են։

ՀՀ պաշտոնական վիճակագրությունն աղքատության գծի հաշվարկման համար, բնականաբար, հիմք է վերցնում սպառողական զամբյուղի ամսական արժեքը։ Իսկ միջազգային վիճակագրության մեջ, սովորաբար, աղքատության ցուցանիշը հաշվարկելու համար հիմք է վերցվում օրական միջին սպառումը՝ դոլարով։ Դա արվում է տարբեր երկրների ցուցանիշները համադրելի և համեմատելի դարձնելու համար։
Ըստ մեր ԱՎԾ-ի՝ 2014 թվականի Հայաստանի աղքատության մակարդակը գնահատելու համար հիմք է վերցվել օրական 1330 դրամը։ Դոլարային արտահայտությամբ դա կազմում է օրական 3.2 դոլար (2014 թվականին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 415,92 դրամ)։ Այսինքն, աղքատ են համարվել ՀՀ այն բնակիչները, որոնց օրական սպառումը ցածր է եղել 3.2 դոլարից։

Սակայն, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից բացի՝ նման ցուցանիշներ հրապարակում են նաև միջազգային կառույցները, օրինակ՝ Համաշխարհային բանկը։ Բնականաբար՝ սեփական մեթոդաբանությամբ և սեփական ճշգրտումների արդյունքում։

Իսկ ՀԲ-ի հրապարակած աղքատության ցուցանիշն իրոք սարսափելի է։ Այսպես, ՀԲ-ն աղքատության մակարդակը ներկայացնում է 2 առանձին չափանիշներով. մեկը՝ օրական 2.5 դոլար սպառման տեսանկյունից, մյուսը՝ օրական 5 դոլար սպառման տեսանկյունից։
2.5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը Հայաստանում 2014 թվականին կազմել է 26%։ Իսկ օրական 5 դոլարի տեսանկյունից՝ 76%-ը։ Իհարկե, կարող եք ասել, որ դա ազնիվ չէ։ Որ աղքատության ավելի մեծ թիվ ստանալու համար կարելի է դիտարկել օրական 10 դոլարը, ու կունենանք, ասենք, 90%-ից ավելի աղքատություն։
Սակայն օրական 5 դոլարի շեմն օդից վերցված ցուցանիշ չէ։ Այն տարածված և ընդունված գնահատման չափանիշ է։

Օրինակ, Վրաստանում 5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը 2014 թվականին կազմել է 69%, իսկ 2.5 դոլարի տեսանկյունից՝ 32%։
Իսկ օրական 10 դոլարի հետ կապված՝ նույնպես գնահատականներ կան։ Ըստ ՀԲ-ի՝ 2014 թվականին օրական 10 դոլար և ավելի սպառում ունեցող հայաստանցիների թիվը բնակչության 3.22%-ն է։ Մեկ շնչի հաշվով օրական 10 դոլարի (կամ՝ ամսական 300 դոլար) սպառում ունեցողին, իհարկե, աղքատ համարել դժվար է։ Սակայն ունևոր համարել՝ ավելի դժվար է։

Օրական 10 դոլար և ավելի սպառում ունեցողներին կարելի է համարել միջին խավի ներկայացուցիչ։ Ու ըստ այդմ ստացվում է, որ Հայաստանում միջին խավը շուրջ 3%-ի սահմաններում է, իսկ դա չափազանց մտահոգիչ ցուցանիշ է։
Վերադառնալով օրական 5 դոլարին՝ նկատենք, որ Հայաստանի պարագայում օրական այդքան սպառումը նշանակում է՝ ամսական 72 հազար դրամ (այսօրվա փոխարժեքով)։

poverty-WB

Եթե կարծում եք, որ ամսական 72 հազար դրամի մեջ ծախսերը «տեղավորող» մարդը ոչ թե աղքատ է, այլ միջին սոցիալական կարգավիճակի տեր, ապա ՀԲ թվերը, իհարկե, ձեզ համոզիչ չեն թվա։

Իսկ եթե, ամեն դեպքում, վստահում եք Համաշխարհային բանկին, ապա կարող եք աչքի անցկացնել զեկույցը, որտեղ այլ հետաքրքիր տվյալներ էլ կան։ Օրինակ, որ բնակչության 20% ամենաունևոր խավին բաժին է ընկնում համախառն սպառման մոտ 40%-ը, իսկ 20% ամենաաղքատ խավին՝ մոտ 8%-ը։

Զեկույցում նշված է նաև, որ ՀՀ տնային տնտեսությունների եկամտի 28%-ի աղբյուրը կենսաթոշակներն են, 47%-ը՝ վարձու աշխատանքը։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (գնողունակության պարիտետով հաշվարկված), ըստ ՀԲ-ի՝ 2014 թվականին եղել է 8070 դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտը՝ 4020 դոլար։

Այսպես կոչված, «մեկ հայացքով» (at a gnance) այս հավելվածը Համաշխարհային բանկի կողմից ապրիլի 7-ին հրապարակված ծավալուն զեկույցի մի մասն է։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսություններին վերաբերող այդ զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի ՀՆԱ իրական աճը 2016-ին կկազմի 1.9%։ Իսկ հաջորդ տարիներին կարագանա՝ 2017-ին` 2.8%, իսկ 2018-ին՝ 2.9։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։