
Հայաստանն ունի սպառազինություն ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ. Հովիկ Աբրահամյան

Հայաստանն ունի սպառազինություն ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ և շուտով այն, ինչ պլանավորված էր, ձեռք կբերվի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հայաստանի կառավարությունը որևէ առաջարկ, հայտարարություն չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար: Մենք ունենք այդ գումարները, գործընթացն առաջ է գնում, շուտով այն ամենը, ինչ պլանավորել ենք ձեռք բերել, ձեռք կբերենք: Որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ վարչապետի խոսքով, եթե մարդիկ ինքնակամ ցանկանում են օգնել զոհվածի ընտանիքին, բանակին՝ ընդունելի է, բայց իրենք որևէ մեկին չեն պարտադրել, խնդրել, որ աջակցեն պետությանը:
«Մենք ունենք ֆինանսական հնարավորություն, կատարելու ենք այն բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են բանակի սպառազինությանը, նույնիսկ ժամկետների կրճատում է լինելու»,- նշեց վարչապետը: