ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների hամատեղ հայտարարությունը

ՎԻԵՆՆԱ, 16 Մայիսի 2016 թ.

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:

Մասնակիցները հաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում։

Համանախագահները պնդել են 1994 եւ 1995թթ. հրադադարի համաձայնագրերի պահպանման կարեւորությունը։

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հադադարի ռեժիմին եւ  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է շուտափույթ ավարտել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման աշխատանքները։

Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնման շուրջ։

Նրանք պայմանավորվել են շարունակել ահետ կորածների մասին տվյալները փոխանակումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո, որի մասին իրենց հավատարմությունը նախագահները հայտնել էին դեռ Փարիզում, 2014թ. հոկտեմբերին։

Նախագահները պայմանավորվել են համընդգրկուն կարգավորման բանակցությունների վերականգնման բանակցությունների հաջորդ փուլի շուրջ, որը պետք է կայանա հունիսին, երկուստեք համաձայնեցված վայրում:

Տեսանյութեր

Լրահոս