«Շոու-բիզնեսի ներկայացուցիչը Դուք եք». Փոխադարձ վիրավորանքներ՝ Արցախի ճանաչման օրինագծի քննարկման ժամանակ (ուղիղ միացում)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին հարցը դրական եզրակացությամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին հարցը չանցավ:

Նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, որ դեռ վաղ է ընդունել Արցախի անկախությունը: Զ. Փոստանջյանն ու Հ. Բագրատյանը նշում էին, որ արցախցիները ցանկանում են, որ Արցախի անկախությունը ճանաչվի: «Արցախցիների անունից եք խոսում: Վերջին անգամ ե՞րբ եք ժիվոյ արցախցի տեսել»,- հարցրեց Ա. Արզումանյանը: Հ. Բագրատյանն էլ հորդորեց նման բաներ չասել. «Այդ ո՞վ է մեզանից ավելի շատ Արցախ գնացել, հանդիպումներ ունեցել»:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խնդրեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը չդարձնել միջոց՝ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար. «Սա այն խնդիրը չէ, որով պետք է որևէ պատգամավոր, որևէ քաղաքական գործիչ …»,- սակայն Զ. Փոստանջյանը չթողեց Ա. Զաքարյանին՝ միտքն ավարտել: «Խնդրում եմ հորդորներ մի արեք, ես դպրոցում չեմ, Դուք ուսուցիչ չեք, ես էլ աշակերտ չեմ»,- հայտարարեց նա:

Ի պատասխան՝ Ա. Զաքարյանն ասաց. «Ես ուսուցիչ չեմ, բայց այս թեման ձեզ համար շոու-բիզնեսի թեմա չէ»: Զ. Փոստանջյանը բարկացավ՝ ասելով. «Շոու-բիզնեսի ներկայացուցիչը Դուք եք՝ շոու և այլ բիզնեսներ, ձեր գործերն են օֆշորներում, իմը չեն»:

Ա. Զաքարյանը հորդորեց Զ. Փոստանջյանին՝ քննադատելուց առաջ ինքն իր առաջ հաշվետվություն տալ՝ իրավունք ունի՞ նա քննադատելու, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս