«Սա հենց Հայաստանի Հանրապետության որոշումն է եղել». Ֆրանկ Էնգել

«Սա հենց Հայաստանի Հանրապետության որոշումն է եղել, ավելին, հենց Հայաստանը պետք է որոշի իր տնտեսական կառուցվածքին վերաբերող հարցերը։ Ամեն դեպքում, դուք գուցե չիմանաք, բայց ես մշտապես կասկածանքով եմ վերաբերվել Հայաստանում ընդհանրացված ռուսական տնտեսական հանձնառությանը, ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ սա այն մոտեցումը չէ, ինչ Հայաստանը պետք է ունենա»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ պատասխանելով հարցին, Հայաստանը որքանո՞վ կկարողանա իրականացնել համաձայնագրով նախատեսվող բարեփոխումների փաթեթը՝ հաշվի առնելով ԵՄ և ԵՏՄ արժեքային համակարգերի անհամատեղելիությունը։

«Բայց միևնույն ժամանակ՝ պետք է հասկանալ, որ այս դաշտում Ռուսաստանն ուժեղ խաղացող է։ Ներկայումս կարևորն այն է, որ մենք վերցնում ենք այն գործիքները, որոնք հասանելի են, և որոնք կարող ենք լավագույնս կիրառել։ Տնտեսության որոշ ոլորտներում, տրամաբանական է թվում, որ ԵՏՄ-ն երևի թե համակարգայնորեն ավելի մոտ է նրան, ինչ Հայաստանը կարող է տրամադրել, իսկ մյուս բոլոր հատվածներում մենք պետք է փորձենք եվրոպական միտումները ներմուծել։

Այսինքն՝ պետք է օգտվել հնարավորություններից, սա երկու կողմի համար էլ շահավետ կլինի»։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում բանակցված համաձայնագիրն այն փաստաթուղթը չէ, որը կարող էր լինել, եթե Հայաստանը միացած չլիներ Եվրասիական տնտեսական միությանը։ «Բայց այդ անդամակցությունն այսօր փաստ է, ԵՄ-ն հաշվի է առնում այդ անդամակցությունը, և ես լիահույս եմ, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանալու»,- ասել է Էնգելը։

Նրա համոզմամբ՝ Մոսկվան խնդիրներ չի հարուցի համաձայնագրի ստորագրման ճանապարհին, քանի որ բանակցությունները սկսվել են Մոսկվայի գիտությամբ և ԵՄ-ի կողմից՝ այն գիտակցումով, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։