«Երկար տարիներ ճանաչել ենք իրար, աշխատել թատրոնում: Ինձ համար Խորենը երիտասարդ դերասանների սերնդի ներկայացուցիչների մեջ էր մտնում… Դուրս գալիս էր նրա խաղը, բայց երբեք չեմ դիտարկել նրան՝ որպես ամուսին, երեխայիս հայր…»,- ասում է նա:
Նվազագույն պարենային զամբյուղի գինը ամսվա կտրվածքով 2014 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 32727.5 դրամ։
ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) նվազել են 51.3 մլրդ դրամով։
«Դոնեցկ և Լուգանսկ մարզերում իսկապես դրությունը բարդ է. մարդիկ շատերը տեղափոխվել են, կան մարդիկ, ովքեր ստիպված մնում են իրենց բնակավայրերում: Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար խաղաղ է»,- ասում է Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Դաունի համախտանիշով ծնված երեխայի՝ Լեոյի մայրը՝ Ռուզան Բադալյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հղիությունն ընթացել է շատ նորմալ, կատարել են բոլոր հետազոտությունները, նույնիսկ նշված հիվանդության համար անհրաժեշտ հղիության թեստը…
«Ծննդաբերությունից մի քանի ժամ անց, ես ոչ թե ուրախանում էի իմ երեխայի ծնունդով, այլ փորձում էի հավաքել իմ ողջ ուժն ու որոշում ընդունել»:
Գյումրեցիների դեպքում իշխանությունների մտավախությունն արդարացված էր. նրանք կգնային մինչև վերջ: Մայրաքաղաքում առայժմ համաժողովրդական ամուլ շարժումների նոր փուլ է սպասվում: Դրանց հեգնանքով է արձագանքում անգամ Գալուստ Սահակյանը:
Թե ով կամ ովքեր են գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը, այլ հարց է: Սակայն, երբ այդ մասին խոսում է Գալուստ Սահակյանը, ով Հայաստանի քաղաքական դաշտում «դժվարըմբռնելի» մտքերի անվիճելի առաջատարն է, դա իսկապես զվարճալի է:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոյը, քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ՝ հինգշաբթի օրը Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ:
Մյունհենյան այս հանդիպումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները ցանկալի կլիներ լսել կամ համանախագահներից, կամ Էդվարդ Նալբանդյանից: Այլապես դրանք շարունակելու են լսվել ադրբեջանական կողմի կրակահերթերի ու գնդակոծությունների տեսքով:
Քեթրին Լիչը նաև նշեց, որ շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ, բոլոր այն սպանություններով և վայրագություններով, որոնք տեղի են ունենում:
Քիչ առաջ ազատության մեջ հայտնված Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը՝ շնորհակալություն հայտնելով այս օրերին իրեն աջակցողներին, խնդրեց շատ հարցեր չտալ, քանի որ շտապում է տուն, որտեղ իրեն սպասում է հիվանդ մայրը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանը բացարձակապես չի հարգում այդ խմբի աշխատանքը, ծաղրում է տարածած հայտարարությունները, ինչն էլ հանգեցրեց նրան, որ համանախագահները պարզապես հոգնեցին նույն հայտարարություններով դիմել Ադրբեջանին, թեև Ադրբեջանն իր հերթին՝ ցուցադրում է, որ ձանձրացել է ՄԽ-ից:
Մեր տնտեսական օրենսդրության պատմությունը հերթական տարօրինակ փաստն արձանագրեց: Շատ տարօրինակ: Խորհրդարանը քվեարկությամբ ևս վեց ամսով հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը:
Գերխոշոր հարկատուների՝ առաջին 10 տեղերը զբաղեցնող ընկերությունների ընդհանուր հարկերի չափը գրեթե չի ավելացել։
«Թե ՀԱՊԿ-ն, թե ՀՀ-ում ռուսական ռազմակայանը բացառապես ռուսական շահերին են ծառայում և ՀՀ-ի համար անվտանգություն չեն ապահովում: Ավելին, ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ի համար լրացուցիչ վտանգներ է ստեղծում` թե տարածաշրջանում լարվածությունն ավելացնելով, թե ահաբեկչության վտանգ ստեղծելով»:
«Հայաստանն ու Ադրբեջանն իրավունք ունեն կազմակերպել իրենց հարաբերությունները ՌԴ-ի և ցանկացած այլ երկրի հետ այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Արևմուտքը չպետք է միջամտի: Մյուս կողմից՝ ոչ էլ ՌԴ-ն պետք է միջամտի այն հարցին, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը կազմակերպում իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և այլ կողմերի հետ»:
Ծառուկյանն ակնարկում է, որ ինքը կարող է և պատրաստվում է կառավարելի դարձնել «հասարակության պոռթկումը»:
«Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը ծեծի ենթարկված լրագրողի մասին մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ նրա հետ, իբրև լուսանկարիչ և օպերատոր համագործակցում են մոտ 6 ամիս, նրան համարում է ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդ և բոլոր թեժ կետեր ուղարկում են նրան:
Հայկազի նկարը վախեցնում է փոքրիկին, նա ընդհանրապես վախենում է մահացածների մեծ նկարներից. «Չեմ ուզում, որ մեր տանը տենց նկարներ լինեն, ես տենց նկարներից վախենում եմ»:
«Այդ երկու օրը սիրտս այնքա՜ն տագնապով էր, ես չեմ մտածել Հայկազի մասին: Երեկոյան ժամը 5-ին տուն մտա, արևոտ եղանակ էր, մտա բակ ու վախ զգացի, սկսեցի դողալ, տուն մտա, էլի դողում եմ, գնացի հողամաս, էլի դողում եմ, անձրևի հոտ առա: Գիշերը 4:10-ին արթնացա, անտանելի մրսում էի, զգացի ինչ-որ բան, երևի հենց այդ ժամանակ էլ իմ բալեն…»,- 168.am-ի հետ զրույցում սսաց սպանված կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանի մայրը՝ Արմինե Միքայելյանը:
«Փորձագետների մակարդակով բազում հանդիպումներ են տեղի ունեցել և՛ Երևանում, և՛ Բրյուսելում: Հստակ պատկերացում կա՝ գնալ Ռիգա և հայտարարություն կլինի այնտեղ կամ մեկ այլ փաստաթուղթ: Գուցե լինի հայտարարություն այն մասին, թե ինչ համաձայնագրի վրա են աշխատելու ՀՀ-ն ու ԵՄ-ն ապագայում, բայց այս պահի դրությամբ հայտնի չէ»,- ասաց դեսպանը:
Այս մասին թերթին հայտնել է գործարքի կողմերից մեկին մոտ կանգնած աղբյուրը:
Ըստ վերլուծաբանի՝ Բելառուսը կտրուկ կերպով սկսի վերանայել ռուս-բելառուսական հարաբերությունները, քանի որ Բելառուսն իր բոլոր ոլորտներում` տնտեսական, քաղաքական, ռազմական, մեծ կախվածություն ունի Ռուսաստանից:
Երբ Հայաստանում որևէ շարժում է ձևավորվում՝ քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, անմիջապես մեջտեղ է նետվում ամենափորձված «ճշմարտությունը». «Այնպես մի արեք, որ ապակայունացնեք երկրի՝ առանց այդ էլ անկայուն վիճակը: Թշնամին դրան է սպասում»:
«Հայաստանի մասին որևէ մեկը ոչինչ չգիտի և հետաքրքրված էլ չէ: Այնինչ Հայաստանի և հատկապես իշխանությունների համար, համապատասխանաբար, Ռուսաստանի իշխանությունները սահմանադրության նման մի բան են»:
ՀՀ 21 առևտային բանկերը բյուջեն համալրել են 37 միլիարդ 169.14 միլիոն դրամով, ինչը 372 միլիոնով կամ 1 տոկոսով ցածր է նախորդ տարվա՝ 2013 թվականի ցուցանիշից։
«Ռիսկերը չափազանց շատ են, երկրի ապագան` վտանգված: Խնդիրը հայեցակարգի ու տնտեսվարման մոդելի ընտրության մեջ է: Տնտեսության պետական կարգավորման համակարգն արմատական արդիականացման կարիք ունի: Ժամանակը մեր դեմ է աշխատում…»,- ասում է նա:
Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների համաձայն՝ ապահովագրական բիզնեսը ոչ միայն շահութաբեր չէ, այլև խիստ վնասաբեր է։
«ՌԴ-ում աշխատող մեծ թվով հայաստանցիներ, ովքեր մինչ այդ իրենց խնայողություններն էին ուղարկում ՀՀ-ում բնակվող հարազատներին, ՌԴ-ում ռուբլու արժեզրկումից հետո դեպի ՀՀ իրենց առաքումները խիստ նվազեցրին, նույնիսկ՝ դադարեցրին: Թվերը խոսում են այն մասին, որ արտաքին աշխարհից ՀՀ հասնող փոխանցումների 80%-ն ուղարկվում էր ՌԴ-ից: »