«ԱՄՆ արձագանքը չափազանց թույլ էր։ Այս պահի դրությամբ չի եղել պաշտոնական հայտարարություն Սպիտակ Տան կողմից, բացի պետքարտուղար Քերիի մամլո հաղորդագրությունը։ Միայն ՌԴ նախագահն ու նրա արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն են ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են իրավիճակի թուլացմանը։ Այս ամենը վախեցնող ուղերձ է հակամարտութան կողմերի համար, որ բոլոր խաղաքարտերը նախագահ Պուտինի ձեռքում են»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:
Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա»։
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
ՊԲ հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին խոցված ադրբեջանական ՄԻ-24 ուղղաթիռը:
Այսօր ԼՂ հակամարտության գոտում ստեղծված աննախադեպ մարտական գործողությունների շարժառիթները մի քանիսն են: Նախ՝ առաջին հանգամանքը, որն աչքի է զարնում, այն է, որ իրավիճակը կտրուկ լարվեց նախագահների ԱՄՆ կատարած այցից հետո: Սակայն ներկայիս կտրուկ վատթարացումը վաղուց սպասելի էր, և բոլոր նախանշանները կային, սա չպետք է ընկալվեր՝ որպես մեծ անակնկալ: Դժբախտաբար, շատերը չէին հավատում, որ նման առճակատում հնարավոր է, որ Ալիևը նման քայլի կգնա:
Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
«Ես համոզված եմ, որ սև դիմակներով մարդիկ այսօր ծափահարում են Ալիևին, որովհետև նա հուսահատ ավանտյուրիստական քայլեր է անում, որպեսզի մաքրի Հարավային Կովկասը քրիստոնեական, արևմտյան մշակույթից: Այստեղ նա գիտակից ձևով, թե անգիտակից, գործում է ԴԱԻՇ-ի կամ ԻԳԻԼ-ի նման կազմակերպությունների շահերից:
Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել մարտերը և պահպանել հրադադարը: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են բերել լարվածության աճի: Եվրոպական միությունը ցավում է մարդկային կորուստների, մասնավորապես վիրավոր և սպանված քաղաքացիական անձանց համար»,- նշել է նա:
Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։
«ԵԱՀԿ Մինսկի համանախագահները կհանդիպեն երկուշաբթի օրը Վիեննայում, իսկ երեքշաբթի՝ Մինսկի խմբի հետ՝ արձագանքելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնությանը»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
[17:36:55] carmen ghukasyan: ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտել է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում
ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր էնդրյուն (Ֆրանսիա) քիչ առաջ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում: Համանախագահները խորը անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի լայնամասշտաբ խախտումների կապակցությամբ: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում մարդկանց անիմաստ մահվան համար, ներառյալ քաղաքացիական անձանց»,- ասված է հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում դադարեցնել կրակն ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղում իրավիճակը կայունացնելու համար: Նրանք վերահաստատում են, որ «այլընտրանք չկա խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը, և պատերազմը լուծում չէ»:
Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երևանի և Բաքվի միջև ռազմաքաղաքական հավասարակշռությունը որևէ կողմին թույլ չի տա հասնել ճնշող առավելության և կզսպի հակամարտությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետության ը։ Ղարաբաղի անկախության պաշտպանությունը և հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է»։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳնախարար Սերգեյ Լավրովի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Առաջին տեսանյութը ԼՂ-ի հակամարտության գոտուց. РЕН ТВ Ռուսական РЕН ТВ-ն ներկայացրել է տեսանյութ, որն արվել է Լեռնային Ղարաբաղում: Հեռուստաալիքը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում՝ հղում կատարելով հայկական ու ադրբեջանական աղբյուրներին:
Մոդեստ Կոլերովի բնորոշմամբ, ԱՄՆ-ում Ալիևի դիվանագիտական պարտությունը դարձավ այն գործոններից մեկը, որի պատճառով նա սկսեց իր նկատմամբ ուշադրություն հրավիրել պատերազմի միջոցով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:
Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը, բացի ուղղաթիռի կորստից, այլ կորուստներ է ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
Արևմտյան մամուլն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին: ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են Washington Post-ը, Associated Press-ը, ABC News-ը:
«Մենք ենք այստեղ քաղաքակիրթ աշխարհի պատիվը պահում: Վերջապես պետք է միջազգային հանրության կողմից Ադրբեջանը կոշտ արձագանք ստանա նման պահվածքի համար: Միանշնակ է, որ միջազգային հանրությունը պետք է գործնական քայլերի գնա»,-ասաց Դավիթ Բաբայանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսանակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելքում: