Էդվարդ Նալբանդյանը՝ Լապշինի ատահանձնման մասին
«Միանգամայն հասկանալի է մեր հասարակության վրդովմունքը, Հայաստանի, այլ երկրների, միջազգային կառույցների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, արձագանքը համահունչ է դրան»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցադրմանը բլոգեր Լապշինի Ադրբեջանին ատահանձնման մասին, և որ լավագույն պատասխանը պետք է լինի տարբեր մակարդակներով ԼՂ այցելություններ կազմակերպելը:
Նալբանդյանը հիշեցրեց, որ այսօր առավոտյան ԱԳՆ մամլո խոսնակը պատասխանել էր արտահանձնման կապակցությամբ, անձամբ ինքը վերջերս մամլո ասուլիսում այս գործարքը որակել էր որպես խայտառակություն, որը վնաս կհասցնի այս գործարքի մասնակիցներին և ոչ միան վարկանիշի առումով:
«Այն տասնյակ երկրներից հարյուրավոր հեղինակավոր դեմքերի, անգամ պետական այրերի անունները պարունակող ադրբեջանական սև ցուցակը ինքնին խոսուն է, բայց մարդկանց հոսքն Արցախ չի կասեցվել, այլ ավելացել է և շարունակելու է աճել: Բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են և արվելու են, բայց բնակաբար, դրանց մասին պետք չէ հայտարարել»:
Է.Նալբանդյանի խոսքով` Ադրբեջանը փորձում է նման իրավիճակում այլոց ներքաշելով, այլ ուղղություններով վնաս հասցնել. «Մենք պետք է չտրվենք դրան և Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք»:
«Արդյոք Ադրբեջանը կփոշմանի, չի փոշմանի, կհսականա, չի հասկանա, մի բան ակնհայտ է, որ առավել ու առավել մեկուսացման մեջ է հայտնվելու: Վերջին օրինակներից է Ադրբեջանի ղեկավարի ԵՄ` Բրյուսել այցելությունը, և դուք լավ գիտեք, թե ինչ եղավ, ինչ հայտարարություններ այնտեղ հնչեցին»,- հավելեց ԱԳ նախարարը: