«Դիտակետն իրեն չի բավականացրել` տեսնելու համար, թե ինչ է կատարվում, պաշտպանիչ շերտն անցել է։ Այսինքն` արհամարհել է մահն ու անցել է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել. չի վախեցել ո՛չ մահից, ո՛չ թշնամուց»։
«Ներկայիս իրավիճակում գլխավոր հարցն այն է, որ կողմերն ապրիլյան պատերազմից հետո չեն փոխել իրենց մոտեցումներն ու տրամադրվածությունը, ավելին, ավելի զգոն ու զգուշավոր են դարձել՝ յուրաքանչյուր կողմը պահպանելով իր դիրքորոշումը, ինչպես Սարգսյանը, այնպես էլ՝ Ալիևը»:
Այժմ բրենդը պատրաստ է։ Սակայն հարց է` կդառնա՞ Հայաստանի բրենդ, թե՞ ոչ։ Այն բուռն քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում, և դատելով գրառումներից ու մեկնաբանություններից` հայաստանցիների ճնշող մեծամասնությանը ներկայացված տարբերակը դուր չի եկել։
Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը հերքեց, որ կարմիր գծեր գծված են այնտեղ, որտեղ կայանելն արգելվում է երթևեկության օրենքով. «Նման բան չկա, խաչմերուկներին շատ մոտ գծանշում արված չէ, ոչ էլ կայանատեղի է կազմակերպված…»:
«ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումն արհեստական բնույթ է կրում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը՝ գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսական «Վալդայ» ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներին:
Երեկ մահացել է հայտնի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատից հաստատեցին այս տեղեկությունը:
«Կարծում եմ, որ Փարիզում առաջընթաց սպասվում է, հանդիպումը Փարիզում ինքնին առաջընթաց է, որովհետև այս հանդիպումների շնորհիվ է, որ պահպանվում է այս խաղաղությունը»։
Լ. Սարգսյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ Արշակյանը խեղաթյուրում է իրականությունը. «Այդ փաստաթուղթը ծայրից ծայր կարդացել եմ ու համարում եմ, որ ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ, և որևէ ինքնիշխանության զիջում տեղի չի ունենում: Խնդրում եմ՝ չխեղաթյուրեք իրականությունը»:
«Երկու անգամ զգուշացրել եմ ձեզ արդեն: Ի՞նչն է պատճառը: Կարո՞ղ եմ հասկանալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Փոխնախարարն ասաց, որ գրաֆիկի առումով վերահսկողություն իրականացնում են, շինարարի մոտ աշխատանքների կատարման համար հստակ ժամանակացույց է առկա, այդ իմաստով դեռևս ահազանգեր չունեն:
Հանրապետական կուսակցությունը որոշել է սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում հանդես գալ դաշինքով և համամասնական ցուցակի առաջին համարում առաջադրել Գյումրիի գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական Սամվել Բալասանյանին:
«Որքանով ես եմ հասկանում հայկական կողմի գործողությունները, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ում կադրային փոփոխությունները, վերադասավորումները, ապրիլյան պատերազմի սխալների վերացման աշխատանքը մեծ ծավալով առաջ է մղվում»,- նշեց Արեշևը:
«Մինչև չվերանայեն իրենց տեսլականը, չփոխեն այդ կարծրատիպերը՝ ռևանշիզմն ու ֆաշիզմը, որևէ բան չի ստացվելու: Այստեղ հիմնական քայլը պետք է կատարել»,- ընդգծել է Բաբայանը:
«Ես իրավասու չեմ պատասխանելու, թե ինչը՝ ինչի դիմաց կարելի է զիջել, բայց և՛ նախկին, և՛ այսօրվա իշխանությունները գնում են բանակցային գործընթացում բանական փոխզիջումների, որոնք չեն կարող հարցականի տակ դնել և չեն դնելու ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
«Վլադը նշանառու-օպերատորն էր։ Աշնանն իրենց պալիգոններ էին տարել։ Ասաց` Սեյրան Օհանյանը պիտի գա։ Որպես լավ նշանառու-օպերատոր` ժամացույց էր նվիրել, բայց մեզ չէր ասել։ Զինծառայողներից մեկի հետ նվերն ուղարկել էր»,- ասում է Վլադիմիրի մայրը:
Այն օրվանից, երբ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ-IT) արտահայտությունը հայտնվեց մեր բառապաշարում, այն միանգամից դարձավ ՀՀ իշխանությունների ելույթների ու ծրագրերի անբաժան մասը։
«Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և՛ Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի»,- ասում է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը։
«Եթե ՀԱՊԿ-ի ՀՕՊ համակարգում ևս նոր հրթիռներ տեղակայվեն Հայաստանում, դա միայն ու միայն դրական կարող է լինել, որովհետև դրանք պաշտպանողական միջոցներ են: Բայց պետք է ասեմ, որ այդ միասնական համակարգ կոչվածը չի նշանակում՝ ազգային համակարգերի վերացում»:
«Չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի հակազդել ՆԱՏՕ-ի որոշումներին՝ ինչ-ինչ, այդ թվում՝ ռազմական եղանակներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
«Ամենակարևորն այն է, որ ԼՂՀ-ն դուրս լինի Ադրբեջանի կազմից: Այսինքն՝ մենք կողմնակից ենք նրան, որպեսզի ԼՂՀ ժողովուրդն ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը: Այնպես, ինչպես ամբողջ աշխարհում տեղի է ունենում»,- ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվ ահա «դիրեկտիվ արժանապատվության» ռեժիմում ապրող երիտասարդները հասարակությանը հորդորում են պատրաստվել «արժանապատիվ խաղաղության»: Հորդորում են այնպիսի տոնով ու առոգանությամբ, որի հիմքում ընկած է այն, թե իբրև իրենք ավելի առաջադեմ ու կառուցողական են, քան հասարակության մեծամասնությունը, որն առաջնորդվում է «ոչ մի թիզ հող» ապակառուցողական ու մաքսիմալիստական սկզբունքով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ հուլիսի 11-ին, ծավալուն հարցազրույց է տվել «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին:
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք շատ ավելի ենք մոտենում հաջողության հեռանկարին, քան մինչ այս եղել է»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
«Ընթացքի մեջ է»,- այդ զենքի՝ Հայաստան հասնելու մասին հարցին ի պատասխան՝ կրկնում են հայ պաշտոնյաները, բնականաբար, չխորանալով այնպիսի «մանրուքների» մեջ, որ մինչ այդ «ընթացքի վերջն» Ադրբեջանը ստանալու է անգամներով ավելի շատ ռուսական զենք:
«Հայաստանը նշվում է որպես ՌԴ-ի գործընկեր և դա կարող է իր դերակատարությունն ունենալ: Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և՛ Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի»,-ասել է Գերասիմչուկը:
«Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ բնակչության թիվը նվազել է ևս 4000-ով: Այսինքն՝ բնակչության թիվը կազմում է 2 մլն 998 հազար մարդ»,- նշեց Աննա Հովհաննիսյանը՝ հավելելով, թե նույն տեմպերը շարունակվելու դեպքում 2017թ. ՀՀ-ում բնակչության թիվը կպակասի 16 հազարով:
Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Մեր լրագրության ուղղությունը սխալ կլինի, եթե մտածենք, թե կառավարությունը պետք է դրան արձագանքի: Մեր գործը մարդկանց համար գրելն է: Որքան ավելի շատ ներկայացնենք հանրությանը քաղաքացիական հասարակության մեջ առկա խնդիրները, կբերենք նրան, որ հանրությունը խոսի»:
«Կա դիվանագիտություն, բոլոր կոնֆլիկտների լուծման համար պետք է բանակցել: Բայց խնդիրն Ադրբեջանի մեջ է, Ադրբեջանը պետք է հասկանա, որ միակ տարբերակը, որ իր դրոշը ծածանված տեսնի Ստեփանակերտում, Արցախի Հանրապետության ճանաչումն ու այնտեղ իր դեսպանատան բացումն է: Այլ տարբերակ Արցախում Ադրբեջանի դրոշ տեսնելու, չկա»:
«Սա հիանալի երկիր է, այս երկրում չկան այն արատները, որոնք ես տեսնում եմ այլ երկրներում. փողոցներն անվտանգ են, այստեղ կազմակերպված հանցագործությունը որևէ կերպ չի հասնում այն մակարդակին, որ կա ԱՄՆ-ում: Երբ Հանրապետության հրապարակում երեխաները քչփչում են՝ ես համոզված եմ, որ նրանք չեն խոսում թմրանյութի վաճառքի մասին»:
Մեծ մարդկանց մեծ մեղքեր են վերագրվում: Սա օրինաչափություն չէ, սակայն կա նման հակում. մարդկային մի ներքին մղում կարծես պահանջ ունի նվազեցնել տարբերությունն իրենց և նրանց միջև, ովքեր բացառիկ են կոչումով ու անհատականությամբ: