«Իհարկե, պահանջվում է բարձր զգոնություն՝ թույլ չտալու համար շփման գծում միջադեպերի, առավել ևս՝ ռազմական գործողությունների բռնկում և առաջացում»,- ասել է նա։
Վ. Սարգսյանի խոսքով՝ պետք է հասկանալ երկու կարևոր գործոն՝ ինչպե՞ս է պետք անել, որպեսզի բանակը, ինչպես հաճախ ընդունված է ասել, շատ ծանր բեռ լինելուց՝ դառնա այդ տնտեսության և պետության առաջատարը և շոգեքարշը:
Համակարգում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախարարը խոստացավ իրազեկել առաջիկայում, երբ իր ծրագիրը պատրաստ կլինի, կհաստատվի և կներկայացնի։ Թե ինչո՞վ է տարբերվելու իր նախորդից, Լ.Ալթունյանը հայտարարեց` «թափանցիկությամբ և արդյունավետությամբ»:
«Արդյոք դա բավարա՞ր է, իհա՛րկե բավարար չէ, այն խնդիրները, որ ունենք մենք՝ նաև որպես հասարակություն, վերաբերում է առաջին հերթին՝ նրան, որ մենք ծերացող հասարակության խնդիրներին ենք նաև առնչվում»։
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը ԱՄՆ-ի «գրին քարդի» համար չի դիմել, այլ այն շնորհվել է իրեն` իր գործունեության համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Ամիրյանը նշեց, որ մշտական ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն ունեցել է, սակայն մտադրություն` ոչ, 1995 թվականից ներդրումներ է կատարում այդ երկրում, իր տղան ու աղջիկը ԱՄՆ-ում ուսանում են:
Նրա խոսքով, անկախ նրանից՝ իր սանիկն է, իր հարազատ եղբայրն է, կամ ինքն է կատարել, եթե պարզվի, որ նման բան եղել է, դա դատապարտելի և անընդունելի է, երևույթներ կան, որ չպետք է արվեն:
Նախարարները նախորդ տարվա ընթացքում «թեքվել են» դոլարի կողմը։
«Հստակ է, որ այսօր սիրիական հակամարտության հիմնական դերակատարներն ԱՄՆ-ը ու եվրոպական պետությունները չեն, կա ուղիղ միջամտություն Սաուդիան Արաբիայից, Քաթարից, Թուրքիայից և նույնիսկ՝ Իսրայելից»:
Դրամական միջոցների ներհոսքի ավելի ցածր ցուցանիշ գրանցվել է 2006 թվականին։
«Նաիրիտի» նախկին աշխատակից Արմեն Դեմիրճյանը 168.am-ին հայտնեց, որ իրենք նամակով դիմել էին նախագահին` խնդրելով անձնապես հսկել նախարարների աշխատանքը. «Անվստահություն էինք հայտնել և ճիշտ էինք արել»:
Ըստ ԿԸՀ նախագահի` քվեարկության նախնական արդյունքներով ամփոփվել է յուրաքանչյուր կուսակցության ստացած կողմ ձայների քանակը: Տ.Մուկուչյանը պարզաբանեց, թե ինչպե՞ս է Գյումրիում 40% ստացած Բալասանյանի դաշինքը ստանալու 51%-ին համապատասխան մանդատներ:
«Մենք ապրել ենք արտաքին բացասական ազդակների տակ, բայց մյուս տարի սպասումները դրական են լինելու, ՌԴ տնտեսությունն ու փոխարժեքն արդեն կայունացել են»,- հայտարարեց նա:
2017 թվականին կանխատեսվող տնտեսակական աճի ֆոնին՝ ներդրումների մակարդակը կշարունակի նվազել
Հարցին, թե ի՞նչ է փոխվել Հայաստանի և Ադրբեջանի ուժային հավասարակշռության հարցում «Իսկանդերի» մատակարարումից հետո, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ «Իսկանդերը» գերհզոր, գերժամանակակից սպառազինություն է, որը Երևանին թույլ կտա թիրախավորել Բաքվի ամենակարևոր կառույցներն ու շինությունները։
Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը պետք է անակնկալ համարել ոչ միայն՝ Հայաստանի զինված ուժերի սպայակազմի, հրամանատարության ու շարքային զինվորների, այլ առաջին հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար։
«Թերևս, այդ դիմադրության հարցում Նալբանդյանն իր պատասխանատվության բաժինն ունի։ Բայց դա բավարար չէ, չի կարելի ՀՀ դիվանագիտությունը սահմանափակել Ղարաբաղի և հայ-թուրքական սահմանի բացման հարցերով։ Դա ամոթ է։ Վիգեն Սարգսյանն ավելի գլոբալ մոտեցում ունի, Կարապետյանն ավելի գլոբալ մոտեցում ունի, բայց Նալբանդյանը՝ ոչ»։
168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին պաշտոնանկ կարվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովիկ Հովսեփյանը:
«Արմեն Գևորգյանը կարողանալու է մի աստիճան ևս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի այստեղ հավաքված կոլեկտիվը և ընդհանրապես, մեր պետությունը: Արմե՛ն, շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Նախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
2017 թվականի ընտրություններից առաջ մեզ սպասվում է հետաքրքիր նախընտրական շրջան՝ մասամբ կանխատեսելի արդյունքներով, միևնույն ժամանակ՝ անակնկալ նորարարություններով, որպիսիք, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 2-ին չհաջողած կուսակցությունները կկիրառեն խորհրդարանական ընտրություններում ձախողումից խուսափելու համար։
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Կ. Կարապետյանը կունենա մինիմում և մաքսիմում ծրագիր. «Բնականաբար, ոչ ոք 2 ամսվա համար ծրագիր չի ներկայացնում: Ինքը հստակ նշել է, որ կլինի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագիր: Եվ Կարեն Կարապետյանի կաբինետի հաջողությունը կախված է 2017թ. ընտրություններից»:
Ոստիկանության ֆինանսավորումն ավելանում է, ԱԱԾ-ինը՝ նվազում
«Տեխնոլոգիաները նման են զենքի՝ կարող են լինել արդյունավետ կամ վտանգավոր: Դա կախված է նրանից, թե ում ձեռքում են գտնվում»:
«Կենտրոնական բանկի որոշումը քաղաքական քայլ չէ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում-իջեցումը պայմանավորված է տնտեսական գործընթացների գնահատմամբ և կանխատեսմամբ»:
Այս ժամանակաշրջանը պատմության մեջ հայտնի է «պապերի ավինիոնական գերություն» անվամբ, որ սկսվել ու ձգվել է 1309 մարտ-1377 հունվար, և ընդմիջումներով՝ 1367-1370թթ.:
«Ես համոզված եմ, որ նոր ձևավորված կառավարությունը կաշխատի նաև այդ ուղղությամբ, որպեսզի մթերող կազմակերպությունների տնտեսական առողջացման համար աջակցի նաև այդ առումով` իրացման շուկաների փնտրման և արտադրված արտադրանքի իրացման ճանապարհներ որոնելու ուղղությամբ»:
«Ես կարծում եմ, որ ավելի շատ մեկնաբանության խնդիր է, որովհետև մենք իսկապես դեպի Ռուսաստան արտահանման մեծ աճ ունենք, և դրանում է շնորհավորանքը, որ մենք մեր արտահանումն էականորեն ավելացրել ենք, և դա տեղի է ունեցել ԵԱՏՄ շրջանակներում»:
Սոսո Ցինցաձեի համոզմամբ՝ իշխանության փոփոխությունը կարող է լուրջ զարգացումների պատճառ դառնալ Վրաստանում, որոնք կհրավիրվեն ռուսական կողմից: Այս սցենարին, ըստ Ցինցաձեի՝ պետք է պատրաստ լինել:
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 603.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 484.86 մլն դոլար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, տարվա սկզբի համեմատ պետական պարտքն աճել է 147.5 մլրդ դրամով, իսկ միայն օգոստոսի ընթացքում՝ 40.2 մլրդ դրամով։
«Եթե դուք ուզում եք փոփոխություններ լինեն, դուք պետք է իմանաք՝ ինչ հենարաններ ունեք տվյալ պետությունում։ Ցանկացած թիմ, որն ուզենա լուրջ, իրական փոփոխություններ անել Հայաստանում, չունի ոչ մի հենարան»։