
«2018 թվականին պետք է ինտեգրվենք եվրոպական ամեն ինչում». Րաֆֆի Մխչյան

«2018թ. ակնկալիքը դա է, որ ինտեգրվենք եվրոպական ամեն ինչում, գլոբալ ինտեգրվենք, սկսած տնտեսությունից՝ վերջացրած արտահանումներով, փորձենք գտնել ինչ-որ եզրեր, գտնել, թե ինչ կարող ենք արտադրել ու արտահանել ԵՄ»,- 168.am-ի հետ զրույցում հայարարեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն այդպիսով այլընտրանք կունենա ԵԱՏՄ-ին։
Ըստ նրա՝ միայն այդ դեպքում իրավիճակը կփոխվի. «Եթե բավարարվենք միայն աղբը ԵԱՏՄ արտահանելով, ոչինչ արած չենք լինի»։
Ր.Մխչյանը մաղթեց խաղաղություն, երիտասարդներին՝ անվտանգ ծառայություն և բարի վերադարձ, ժողովրդին՝ արթնություն. «Ժողովուրդը պետք է արթնանա, գիտակցի ու պահանջատեր լինի իր իրավունքներին»։
Մանրամասները՝ տեսանյութում