«Աշխարհը կանգ չի առնում և չի սպասում, որ մենք 10-20 տարում տնտեսական զարգացում ունենանք, նոր մրցենք իր հետ». Մեսրոպ Առաքելյան

«Անցած տարի տնտեսության մեջ էական բարեփոխումներ չարձանագրվեցին, ավելի շատ փորձ արվեց գոնե չվատթարացնել վիճակը: Որոշակի աշխուժության նշույլներ արձանագրվեցին, սակայն նման տեմպերով դրական արդյունքի չենք հասնի, կտրուկ հեղափոխական փոփոխություններ են պետք, որովհետև ժամանակին զուգահեռ՝ նոր խնդիրներ և նոր մարտահրավերներ են առաջանում, համաշխարհային տնտեսությունում, տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են նկատվում, այսինքն՝ աշխարհը կանգ չի առնում և չի սպասում, որ մենք 10-20 տարում տնտեսական զարգացում ունենանք, նոր մրցենք իր հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ խոսելով 2018-ի մարտահրավերների մասին։

Հետևաբար՝ ըստ նրա, անհրաժեշտ է ավելի արագ տեմպերով զարգացնել տնտեսությունը. «Տնտեսության խնդիրները տասնամյակներից են գալիս, ու, անկեղծ ասած, այնքան էլ լավատեսորեն տրամադրված չեմ, կարծում եմ՝ այս տարին անցածից լավը չի լինի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031