Հինգ, տաս, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական:
«Կառավարության առաջին քայլերն ինձ մոտ հույսեր ներշնչել են, խնդիրն այն է, թե հետագայում ինչպես կգնա գործընթացը, այստեղ շատ մեծ դերակատարություն ունի նաև ՀՀ նախագահը, նա վերջին ելույթներում հասկացրել է, որ «մեկս մյուսիցս չնեղանանք, ինչքան լափեցիք, օգտվեցիք, հիմա երկիրը ծայրաստիճան վատ վիճակում է»»։
«Հիմա չեն կարող ներկայացնել սուտ մոտեցումներ, համաձայն որի՝ ամեն ինչ հիասքանչ է: Հիասքանչ չէ, վատ է վիճակը: Բայց ես տեսնում եմ վճռականությունը, որ ուզում են ինչ-որ բաներ փոխել: Աստված տա, որ հաջողվի, և դա տեղի ունենա»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսելով արտահանողներին աջակցելու մասին՝ որպես օրինակ բերեց առաջարկ, որ կարելի է տնտեսվարողներին ռուսական ռուբլով վարկեր տրամադրել՝ արտահանումները խթանելու և արտարժութային ռիսկերից ապահովագրելու համար։
«Տեսնում ենք, որ լարումը չի վերացել, բանակցային սեղանին իրերի դրությունն էլ ավելի է սրվել»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով չբացառել, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում կարող են նոր բռնկումներ լինել»։
Ազգային ժողովը ձայների 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը: Ներկայացնում ենք պատգամավորների անհատական քվեարկությունները:
Կառավարության ծրագիրը չի լուծում երկրի առջև ծառացած մարտահրավերները: Հայաստանը հայտնվել է իսկապես մեկուսացված վիճակում, և, եթե դուրս չգանք, ապա որևէ խնդիր չի լուծվի:
Քիչ առաջ Ազգային ժողովը կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը։
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր:
Հիմա խոսվում է նոր կնքվելիք պայմանագրի մասին, որը կկազմի 3-5 մլրդ խմ: Այս ծավալը, իհարկե, լուրջ չէ ՌԴ-ի համար: Բայց բավական լուրջ գումարներ կապահովի Ադրբեջանին, որ դառնում է ռուսական գազը Եվրոպա արտահանող «ծպտված» միջնորդ: Ահա միջպետական հարաբերությունների ժամանակակից ու քաղաքական յուրօրինակ մի պատկեր:
«Ես ասում եմ` դեֆոլտի որևէ մի նախանշան չկա, վճարունակության հետ կապված, արտաքին պարտքի սպասարկման, ներքին պարտավորությունների կատարման հետ կապված որևէ լրջագույն պրոբլեմ չկա, որ դեֆոլտ հայտարարվի»։
Մենք փաստացի դարձել ենք հիմնականում միայն ԼՂ-ի խնդրով կամ ցեղասպանության միջազգային ճանաչմամբ առաջնորդվող մի պետություն, որը միջազգային հանրության համար այլ առաջարկներ չունի։ Ուստի, պետք է փորձենք մի փոքր դուրս գալ այս պրիզմայից` արտաքին քաղաքականություն վարելու սովորույթից։
«Սիրիայում զինյալների բացած կրակի թիրախում հայեր չկան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը։
Չնայած այս եռյակի որոշման վրա որևէ սահմանափակում չկա, բացառությամբ, որ որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով` ես այնուամենայնիվ կարծում եմ՝ այս անհատների վրա կա բարոյական պարտավորություն, որը բխում է Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից։
Օրերս ԱԺ արտահերթ նիստերից մեկի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բնակիչները փակել էին մայրուղին և պնդում էին, որ Պաշպանության նախարարության (ՊՆ) մատակարարները գերշահույթներ են ստանում, մինչդեռ իրենցից կարտոֆիլը գնում են ցածր գնով՝ 40-45 դրամով:
«Արտաբյուջետային շատ միջոցներ նախատեսված են գործող վարկային պայմանագրերով, մյուս մասն էլ համարվում են բյուջեի մաս, և, եթե դրանք թափանցիկ են, ապա մեծ խնդիր այստեղ չեմ տեսնում»:
Ն. Զոհրաբյանը չի կարծում, որ կախարդական փայտիկ է պետք հայտնաբերելու համար, թե ովքե՞ր են այն անձինք, ովքեր մոնոպոլացրել են Հայաստանի տնտեսությունը.
«Նշեցիք, որ ծրագիրը քննարկել եք ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, որքանով ես տեղեկացված եմ, ԱԺ այլ ուժերի հետ ծրագիրը դուք չեք քննարկել. արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ աջակցության ակնկալիք չունեք մյուս ուժերից»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ՝ հարցով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին դիմեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Կ. Կարապետյանը նախ նշեց, որ իրենք բոլոր արդյունաբերությունների մասին էլ խոսել են։ Նրա խոսքով՝ ներդրումներ չեն գալիս տարբեր պատճառներով. «Մեկ բառով ասած՝ ռիսկայնությունը բարձր է փող դնելու համար»։
«Միայն բոլորիս շահագրգիռ և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի լուծել մեր առջև ծառացած խնդիրները, կառավարությունը պետք է առաջնորդի այդ ջանքերը»։
Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագիրը: Կարեն Կարապետյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը:
Իրատեսակա՞ն է արդյոք ծրագիրը։ Մեծ հաշվով` այո։ Ճիշտ է, կան որոշ կասկածելի դրույթներ (օրինակ` 6-ամսյա ժամկետում մեխանիզմ ներդնել, որը կվերափոխի հարկային և մաքսային համակարգի աշխատողի կերպարը), սակայն դրույթներն ընդհանուր առմամբ իրագործելի են և ֆանտաստիկայի ժանրից չեն։
կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանը «Գազպրոմին» է «դրդելու» իջեցնել Հայաստան մատակարարվող գազի գինը։ Գուցե նման պայմանավորվածություն եղե՞լ է ի սկզբանե։ Դա նշանակում է, որ Կարապետյանը, որքան էլ հերքի, այնուամենայնիվ, ունի «կախարդական փայտիկ», որը, սակայն, չունի նախկին կառավարությունը և երկրի նախագահը։
Իրատեսակա՞ն է ծրագիրը, թե՞ ոչ։ Այստեղ մի հանգամանք կա՝ չկան «ցուցանիշային» խոստումներ (օրինակ՝ տարեկան 10% տնտեսական աճ կամ աղքատության կրճատում մինչև 11.2%, ինչպես նախկին ծրագրերից մեկում էր)։ Փոխարենը՝ կա կոնկրետ քայլերի ժամանակացույց։
«Երբ Նազարբաևը չի գալիս Հայաստան, մենք հասկանում ենք, որ Հայաստանը մինչև վերջ չի պարզել իր հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հայաստանը չի քննարկում իր խնդիրները բացեիբաց, ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ»։
«Ծնողները երեխաների անունից պրոֆիլներ են ստեղծում տարբեր սոցցանցերում, ու հիմա ամենատարածված խնդիրն այն է, որ ինտիմ բնույթի սոցցանցերում են երեխաների տվյալներն օգտագործվում»:
Կասկած չունենալով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով, կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հետևյալ անժխտելի իրողությունը:
Եթե Կարեն Կարապետյանն արեց դա, ապա նրա ղեկավարած կառավարությունը՝ իր ծրագրով ու գործունեությամբ ու խնդիրների լուծմամբ, կլինի Հայաստանում ամենաոչստանդարտ կառավարությունը։
«Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով` ընդհանուր մոտեցումները նույնն են, որովհետև դրանք բխում են հուշագրից, յուրաքանչյուր խմբակցությունում կքննարկի, որոշում կկայացնի. «Ձևակերպումների խնդիր կար, կան մի քանի տարբերակներ, կարծես, ընդունելի են բոլոր խմբակցությունների համար, մնում է՝ ոչ միայն խմբակցության ղեկավարները որոշում կայացնեն, այլև խմբակցություններում քննարկեն և որոշում կայացնեն»: