Տարվա թիվ 1 խնդիրը՝ ո՞վ է լինելու վարչապետը
Այս տարվա թիվ 1 խնդիրն իշխանության համար այն է, թե ով է լինելու վարչապետը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Սակայն, ըստ նրա, գլոբալ տեսակետից այդ հարցը երկրորդական է, քանի որ պարզ է, որ հիմնական դիրիժորը քաղաքականության մեջ մնալու է Սերժ Սարգսյանը:
«Հարցն այն է, թե ինչ թիմով է նա աշխատելու, որովհետև այս թիմը, որն այսօր կառավարությունում կա, նույնիսկ իշխանավորների խոսքով, ժամանակավոր, ինչ-որ մի նպատակի համար ստեղծված թիմ է, և այդ նպատակը, իհարկե, ժամկետ ունի»,- ասաց նա։
Հ. Իգիթյանը շատ կարևորեց, որ Հայաստանը լուրջ վերաբերվի ԵՄ-ի հետ ստորագրած ընդլայնված և համապարփակ համաձայնագրին, որովհետև այն տալիս է բավականին մեծ հնարավորություններ, բայց այդ հնարավորությունների համար անհրաժեշտ է գրագետ փորձ ունեցող թիմ, որը պետք է իրականացնի՝ ինչպես նշված է. «Այդ համաձայնագիրը տալիս է «ավելին՝ ավելիի դիմաց»։