Բաժիններ՝

Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Լաոսը պաշտոնապես դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկխոսության գործընկեր: Հուլիսի 10-ի առավոտյան Պեկինում ստորագրվել է հուշագիր, որով Լաոսին շնորհվել է ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին հայտնում է CCTV News-ը։

Լաոսին երկխոսության գործընկեր ընդունելու մասին որոշում էր կայացվել 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում կայացած ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ հանդիպման ժամանակ։

CCTV News-ի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ ՇՀԿ-ն ունի 10 լիիրավ անդամ պետություն, 2 դիտորդ պետություն և 15 երկխոսության գործընկեր, որոնց թվում է նաև Լաոսը։

Ակնկալվում է, որ այս քայլը կարևոր ազդեցություն կունենա Լաոսի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031