Բաժիններ՝

Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողները կրկնակի բարձր են վարձատրվում

Բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների միջին ամսական զուտ աշխատավարձը Հայաստանում 2016 թվականին կազմել է 144 984 դրամ։

Միջին մասնագիտական կրթություն ունեցողների ամսական աշխատավարձը եղել է 95 324 դրամ, միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցողներինը՝ 95 239 դրամ, տարրական կրթություն ունեցողներինը՝ 73 355 դրամ։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական  ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2017» զեկույցում։

Ինչպես տեսնում եք, բարձրագույն կրթություն ունեցողները կիսով չափ ավելի շատ են վարձատրվում, քան միջնակարգ կրթություն ունեցողները, և կրկնակի անգամ ավելի շատ, քան տարրական կրթություն ունեցողները։

Ի դեպ, բարձրագույն կրթություն ստացողների և մյուսների վարձատրության տարբերությունը 2015 թվականի համեմատ խորացել է։ Բարձրագույն և հետբուհական կրթություն ստացածների միջին զուտ աշխատավարձը 2015 թվականի համեմատ աճել է շուրջ 2.5 հազար դրամով, այն դեպքում, երբ միջնակարգ ընդհանուր կրթություն ստացածներինը՝ 1.7 հազարով, իսկ միջին մասնագիտական և տարրական կրթություն ստացածների աշխատավարձերը նվազել են, համապատասխանաբար, 4 հազար և 9 հազար դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս