Արդարության մթնոլորտի վերականգնումը՝ 2018-ի մարտահրավեր

2018-ի մարտահրավերները նույն այն հիմնական խնդիրներն են, որ արձանագրվեցին նաև 2017 թ.-ին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ ամենակարևորագույն խնդիրը մեր պետության անվտանգության, սոցիալական, տնտեսական,  փոփոխությունների արձանագրում է և նոր սկզբի մեկնարկումը։

«Պետք է լինեն նոր կոնկրետ քայլեր։ Եթե իր մեջ իրատեսություն չպարունակող բովանդակությամբ քայլեր առաջ քաշեն և այն մարդիկ առաջ քաշեն, որ ժողովրդի մոտ վստահության ռեսուրս չունեն, ես չեմ պատկերացնում, որ մեծ հավատ կվերականգնվի կամ հնարավոր կլինի մեծ գործեր իրականացնել»,- ասաց նա։

Ըստ Վ.Էնֆիաջյանի՝ պետք է արձանագրել, որ այնուամենայնիվ ՀՀ մոտ 1 մլն քաղաքացի աղքատ է ապրում, արձանագրել, որ բավականին մեծ տոկոս են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները և հնարավորության դեպքում շատ ավելի մեծ թիվ կկազմեն. «Արդարության մթնոլորտի վերականգնմանը միտված աշխատանքներ պետք է իրականացվեն։ Մի շարք  խնդիրներ կարելի է թվարկել»։

Հարցին՝ քաղաքական անակնկալ կլինի՞, պատգամավորը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա։ Այս օրերին շատ է խոսվում՝ քաղաքական հնարավոր զարգացումների հետ կապված, բայց պետք է հասկանանք, որ 2017 ապրիլի 2-ին այն քաղաքական ձևակերպումը ստացվեց, որ ՀՀԿ-ն է դոմինանտ դիրքերում այսօր գտնվում»։

Տեսանյութեր

Լրահոս