
«Ես իմ գործունեության ընթացքում երբեք շոու անելով չեմ զբաղվել». Վալերի Օսիպյանը՝ օլիգարխների թիկնազորին «պառկացնելու օպերացիաների» մասին

«Շոու անելու այնքան տարբերակներ կան, բայց ես իմ գործունեության ընթացքում երբեք շոու անելով չեմ զբաղվել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ օլիգարխների թիկնազորին «պառկացնելու օպերացիաները» հասարակության մեջ «ռեյդ-շոուներ» են անվանում:
Ըստ նրա՝ լավ հայտնի է, թե ովքեր են շոումենները:
«Փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա»,- ասաց Վ.Օսիպյանը՝ ընգծելով, որ ոստիկանությունը երբևէ այնքան լավ չի աշխատել, ինչպես հիմա:
Մանրամասները՝ տեսանյութում: