Բաղանիսի գնդակոծմանը հետևած արձագանքից իրավիճակը կայունացել է. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ պարբերաբար են լինում, երեկ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գնդակոծման առումով այս պահին անհանգստանալու խնդիր չկա: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը:

«Իրավիճակը կայուն է: Հրադադարի այդպիսի խախտումներ պարբերաբար են լինում, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է: Անհանգստանալու խնդիր այս պահին չկա»,- ասաց Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930