Բաժիններ՝

Ապահովագրական որ ընկերությունն ինչքան գումար կստանա Առողջապահության նախարարությունից

ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շրջանակներում առողջապահական ծառայությունների տրամադրման համար արդեն կնքել է պայմանագրերը Հայաստանի տարածքում գործող և առողջության ապահովագրություն իրականացնող բոլոր 6 ապահովագրական ընկերու­թյունների հետ։

Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ հիվանդանոցային ծառայությունների համար ամենամեծ ծավալի պայմանագիրը կնքվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության հետ՝ 259 մլն 552 հազար 790 դրամ, ապա «Ինգո Արմենիա» ընկերությունն է՝ 250 մլն 864 հազար 375 դրամ, «Նաիրի Ինշուրանսը»՝ 173 մլն 27 հազար 785 դրամ, «Սիլ Ինշուրանսը»՝ 123 մլն 584 հազար 401 դրամ, «Արմենիա Ինշուրանսը»՝ 49 մլն 881 հազար 259 դրամ, և «Ռեսոն»՝ 45 մլն 502 հազար 929 դրամ։

Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից իրականացվում է ապահովագրության միջոցով: Յուրաքանչյուր ապահովագրական ընկերության կողմից սպասարկվող շահառուների թիվը որոշվում է ապահովագրական ընկերությունների՝ վերջին 3 տարիների ընթացքում արձանագրած ցուցանիշների գնահատման վրա հիմնված բազմագործոն համակարգի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս