Բաժիններ՝

Հայաստանի TOP-10 առևտրային գործընկերները՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4 մլրդ 367.5 մլն դոլար՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի 3 մլրդ 588.4 մլնի դիմաց։ Առևտրաշրջանառությունն աճել է 21.5%-ով։

Այդ թվում՝ արտահանումը աճել է 19.1%-ով և կազմել 1 մլրդ 546.7 մլն դոլար (FOB գներով), իսկ ներմուծումն աճել է 23.2%-ով և կազմել 2 մլրդ 820.8 մլն դոլար։

2017 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ առևտրաշրջանառության ավելի քան 1 մլրդ դոլար ծավալով։ Երկրորդ տեղում Չինաստանն է (417.6 մլն դոլար), երրորդում՝ Շվեյցարիան (249.1 մլն դոլար)։

Աղյուսակում ներկայացված 10 երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության ծավալը այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 3 մլրդ 44 մլն դոլար, որը ընդհանուրի մոտ 70%-ն է։

Ինչպես տեսնում եք, բացի Վրաստանից՝ մյուս բոլոր երկրների հետ առևտրաշրջանառության ծավալներն աճել են։ Ամենից շատ՝ 3.1 անգամ, աճել է Հայաստան-Շվեյցարիա առևտրաշրջանառությունը։

Ներկայացված 10 երկրներից 7-ի գծով Հայաստանի առևտրի հաշվեկշիռը բացասական՝ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։

Արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ ունենք Շվեյցարիայի (ոսկու առևտուր), Բուլղարիայի (պղնձի խտանյութ) և Վրաստանի գծով։

Ստորև բերված աղյուսակում կարող եք տեսնել նաև այս 10 երկրներից յուրաքանչյուրի գծով արտահանման և ներմուծման ծավալները, ինչպես նաև աճի տեմպերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս