ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը 168.am-ին հայտնեց, որ մոտ մեկ ժամ առաջ ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են իրեն, թե Տավուշի ուղղությամբ որևէ գործողություն չի ընթանում` միաժամանակ նշելով, որ ճիշտ կլինի կապ հաստատել պաշտպանական գերատեսչության հետ:
Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ իր կառավարությանը հաջողվել է հարկերի հավաքման աննախադեպ բարձր աճեր ապահովել։ Մի կողմ թողնենք այն, որ այդ աճերը բոլորովին էլ աննախադեպ չէին, նախկինում աճի շատ ավելի բարձր ցուցանիշներ էին գրանցվել. Տեսնենք, թե հիմա ի՞նչ է կատարվում բյուջեի մուտքերի առումով։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
Միջազգային ներդրումների մասին հիմա համարյա չեն խոսում: Համավարակը կապ չունի: Արդեն երկար ժամանակ է՝ չեն խոսում: Երբ պաշտոնապես հայտարարվեց, որ 2019-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018-ի նկատմամբ աճել են 2.1 տոկոսով, հասարակական հնչեղության արձագանք չեղավ: Պատճառը հավանաբար այն էր, որ իշխանությունների համար 2.1 տոկոս աճը բավարար չէր: Հետևաբար՝ սպասելիքների ու խոստումների հետ ամենևին համադրելի չէր:
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Եվ այսպես՝ Նազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ երկու անշարժ գույք՝ մեկը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ գնված 2017 թվականին, մյուսը՝ Երևանում։ Նորք-Մարաշում անշարժ գույք, որ որպես ժառանգություն է ստացել։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ ադրբեջանցի հակերային խմբի կողմից համացանցում Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների անձնագրային տվյալների ներբեռնման մասին: 168.am-ն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հետ զրույցել է անձնական տվյալների արտահոսքի պատճառների, անձնական տվյալների համակարգային պաշտպանության ու ոլորտում առկա խնդիրների մասին:
Քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչների շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով պատրաստվող հայեցակարգային էսքիզ-նախագիծը, որից պարզ է դառնում, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես է գալու Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, ենթակառուցվածքների նախագծման բաց միջազգային ճարտարապետաքաղաքաշինական հայեցակարգի մրցույթ կազմակերպելու առաջարկով:
Երբ 1983 թվականին Երևանում բացվեց Մարզահամերգային համալիրը, ամբողջ հայ ժողովուրդը ցնծության մեջ էր։ Մարդիկ մի ուրիշ վերաբերմունք ունեին համալիրի նկատմամբ։ Նրանք սիրում էին համալիրը, քանի որ այն իր ճարտարապետական լուծումներով, կառուցման վայրով ու ընդհանրապես Երևան քաղաքում զբաղեցրած իր դիրքով յուրահատուկ էր, հզոր ու գեղեցիկ։
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 969-ի:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգային օբյեկտիվ կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայության` որպես ինքնին հակասահմանադրական լռության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը:
Հակաճգնաժամային միջոցառումների շարքում կառավարությունը կարևորում էր հատկապես գյուղատնտեսության դերը։ Ճգնաժամը մի բան էլ դիտարկվում էր որպես հնարավորություն՝ գյուղատնտեսությունը ստեղծված վիճակից հանելու համար։ Բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ։
Իշխող քաղաքական մեծամասնությունը պնդում էր, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է. ասաց և արեց: Հավատացնում էր, հիմա հավատում ենք: Այո, այսօր Սահմանադրական դատարանում ճգնաժամ է: Կասկածո՞ւմ էինք, չէի՞նք վստահում իշխանությանը. տեսանք, որ իրավացի է: Սպառնալիքը հնչեցրեց և իրագործեց: Չկար, հիմա կա: Միակ բանը, որ ասացին և ասեցին` Սահմանադրական դատարանի ճգնաժամն է: Ասացին՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն՝ չտեսանք, ասացին՝ տնտեսական հեղափոխություն՝ չտեսանք, ասացին՝ թալանածը ետ ենք բերելու՝ չտեսանք: Բայց ասացին` Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, հիմա տեսնում ենք:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2019 թվականի տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք՝ պաշտոնյան հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2017 թվականին գնված մեկ բնակարան՝ համատեղ սեփականությամբ, որը, սակայն, առկա չի եղել հայտարարագրման տարում։
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Նվեր Ներսիսյանի հրամանատարությամբ գործող գումարտակն աչքի է ընկել մարտական բարձր պատրաստականությամբ: 2016-ին նա Ռոբերտ Աբաջյանի նման զինվոր է կորցրել: Փոխգնդապետի հայրը՝ Արկադի Ներսիսյանը, մասնակցել է Արցախյան ազատամարտին և 1992-ի հուլիսի 9-ին զոհվել հայրենի գյուղի՝ Մարտակերտի շրջանի Հարությունագոմերի պաշտպանության ժամանակ:
Մոտ 5 մլն դոլար չարդարացված ծախս․ Իշխանամերձ շրջանակներն ի՞նչ առնչություն ունեն Գյումրու մաքսատան հետ
Օրերս առցանց ասուլիսում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով 168.am-ի հարցին, թե մինչ օրս որքան գումար է ծախսվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների համար՝ հաշվի առնելով այն, որ ներկայացվել է ԱՆ ամփոփումը, մասնավորապես հայտնել էր. «Միայն մենք չենք ծախսերն արել, ամբողջ պետական ապարատը ծախսեր է արել, և, ի դեպ, այդ ծախսերն արվել են թե՛ պահուստային ֆոնդերից, և՛ թե գործող ծրագրերից: Ընդհանուր հաշվետվություն միգուցե հնարավոր լինի ներկայացնել, բայց դա, հավանաբար, պետք է անի Ֆինանսների նախարարությունը, իսկ մենք՝ մեր մասով, ես արդեն ասացի, որ կիսամյակային հաշվետվություն կներկայացնենք հանրությանը»:
Ստամբուլի Սուրբ Սոֆիա քրիստոնեական աշխարհի կարևորագույն տաճարներից մեկը պաշտոնապես մզկիթի կվերածվի։ Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն` Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:
«Մինչև վերջերս Ռուսաստանում Հայաստանի պետհամարանիշերով մեքենայի տիրապետումը չէր հետապնդվում, բայց վերջերս, ինչպես մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունը սկսեցին պահանջներ ներկայացնել նրանց դեմ»,- այս մասին գրում է ռուսական «Ղեկին» կայքէջը «Ռուսաստանում սկսել են ձերբակալել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները» վերնագրով հոդվածում։
«Առողջապահական և տնտեսական մարտահրավերների թեստը Հարավային Կովկասի երկրները տարբեր կերպ անցան»,- CaucasusWatch-ին տված հարցազրույցում այս մասին է ասել Բեռլինի Արևելյան Եվրոպայի և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, դոկտոր Նադյա Դուգլասը՝ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի հարուցած խնդիրներին Հարավային Կովկասի երեք երկրներում։
«Սրանից հետո խոսել խաղաղասիրությունից, խոսել մեղմ տոնայնությամբ, առնվազն սխալ է։ Իսկ եթե այդ ամենը պատահական չէ, այլ ուղղորդված է որոշակի շրջանակների ու ուժային կենտրոնների կողմից, ապա այստեղ մենք կարող ենք դավադրապաշտության տեսությանը հետևելով՝ ավելի վտանգավոր եզրահանգումներ անել»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։
Հիմա իշխանությունն իրական թշնամիներին թողած, իսկ երկրի իրական թշնամիները՝ կորոնավիրուսի այս խայտառակ իրավիճակն է, աղքատությունը, սոցիալական լարվածությունը և այլն, զբաղված է մեկ խնդրով՝ քաղաքական հաշվեհարդար տեսնելով ԲՀԿ-ի և նրա առանցքային դեմքերի՝ Գագիկ Ծառուկյանի և իմ դեմ: Ծառուկյանի հայտարարությունը շատ հստակ էր, պարտադիր չէ ամեն օր նույն նախադասությունը կրկնել:
Քիչ առաջ Հ1-ով դիտեցի Պետրոս Ղազարյանի հերթական «անաչառ» հարցազրույցը, ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշման հետ կապված։ Իշխանության ընդդիմախոսներից ոմանց պարոն Ղազարյանն անվանում էր «Հրայր Թովմասյանի երկրպագուներ»։
Դրանք կարող են տարաբնույթ լինել: Կարող է տարաբնույթ ինֆորմացիա լինել մասնավորապես հիվանդության վտանգավորության, նրա զարգացման հետ կապված: Եթե մենք Քովիդից էլ մի պահ վերացարկվենք, նման խնդիր ծագեց նաև Չեռնոբիլյան աղետի հետ կապված, երբ երևույթի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցվեց, ու այն վտանգ էր ներկայացնում շրջակայքում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ նման պրակտիկա, նման հանցակազմեր ընդհանրապես կան տարբեր երկրներում, և կան նմանատիպ գործեր, որոնք քննվել են, որոնց վերաբերյալ արձագանք եղել է և ներպետական, և ՄԻԵԴ-ի մակարդակում: Խնդիրը հետևյալն է՝ առաջին հերթին պետք է հասկանալ՝ հանցակազմ կա՞, թե՞ չկա, իսկ դա հասկանալու համար պետք է ուսումնասիրություն իրականացվի:
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 392-ի:
«Նոր» Հայաստանում պարգևավճարների թեման միշտ էլ ակտուալ է եղել։ Անգամ համավարակի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ բյուջեի եկամուտները լուրջ կորուստներ են կրում, պարգևավճարների թեման չի կորցնում իր արդիականությունը։ Պետական պաշտոնյաները չեն ուզում իրենց զրկել պարգևավճարներ ստանալու գայթակղությունից։ Չնայած միևնույն ժամանակ՝ հասարակության շատ ու շատ անդամներ կանգնած են օրվա հացի խնդիր լուծելու փաստի առաջ։
Արդյո՞ք ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ այս որոշումը նշանակում է գործող իշխանությունների հաղթանակ և հայցվոր կողմի պարտություն:
Վահե Բեգոյանը նկատեց՝ իշխանությունների ամբողջ միամտությունն այն է, որ նրանք մտածում են, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելով՝ եկեղեցուն մեծ վնաս են հասցնելու. «Դա երբեք չի կարող հայ եկեղեցուն վնաս հասցնել, որովհետև այդ առարկայի օգտատերը հայ ժողովուրդն է, եթե ինչ-որ մեկը վնասվելու է, ապա Հայաստանում ապրող հայն է»:
«Ի՞նչ է նշանակում, երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։ Կներե՛ք, ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»,- ասաց նա։