Ներկայացված այս լուսանկարներում անզեն աչքով էլ ակնհայտ երևում են ձյան վրա թափված արյան հետքերը, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ են երևում, որոնք փորձում են կողմերին միմյանցից բաժանել։
«Վերջին ժամանակահատվածը ցույց է տալիս, որ հայ հասարակության պահանջներն ու ձգտումներն ավելի մեծ են, և միակենտրոն արտաքին քաղաքականությունը չի գոհացնում հասարակության որոշ հատվածին»:
«Լավ են անում, որ տալիս են, ես բան չունեմ ասելու։ Մեկ բան էլ ասեմ՝ ես Մշակույթի նախարարությունից գումար չեմ ուզել, ես բոլորին եմ հայտարարել, չեմ ասել՝ կոնկրետ Մշակույթի նախարարությունն ինձ գումար հատկացնի»,- շեշտեց Արման Ավետիսյանը։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանները միշտ մասնակցություն ունեցել են քաղցկեղով հիվանդ երեխաների համար հանգանակություններին:
Առաջարկվող փոփոխությամբ սեղմված բնական գազը Հայաստանում կվաճառվի 1 տոննան` 34.000 դրամ գնով` ներկայումս գործող 1000 խմ-ն` 25.000 դրամի փոխարեն։
«Կառավարությունը պետք է առավելագույնն անի, որպեսզի նման խնդիրների մենք չբախվենք, և ամբողջ գումարն առավելագույն արդյունավետությամբ ու ըստ նպատակի օգտագործվի»։
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ այսօր ի պաշտպանություն Երևանի պետական համալսարանի և ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ տարվող արշավի՝ բողոքի ակցիա տեղի ունեցավ։
Այսօր ժամը 13։00-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ նախատեսված է ակցիա՝ ի պաշտպանություն համալսարանական արժեքների, ԵՊՀ-ի դեմ տարվող արշավի։
«Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Երկուսս էլ լավ գիտենք, որ Դուք և Ձեր կուսակիցներն իրականում Նիկոլ Փաշինյանին չեն համակրում, տարբեր պատճառներով. որովհետև իր մոտ ստացվեց այն, ինչ Ձեր մոտ չաստացվեց, որովհետև 2014 թվականին նա Ձեզ դավաճանեց, որովհետև, վերջիվերջո, Դուք բոլորից լավ գիտեք իրեն»:
Նույն պատկերն է գրեթե բոլոր հարցերում։ Ֆորմալ առումով ժողովրդավարական իշխանությունը փակ է այլըտրանքային որևէ տեսակետի, առավել ևս՝ քննադատության համար։ Իսկ դա արդեն ավտորիտար իշխանությանը բնորոշ ախտանիշ է։
Իր տասնամսյա գործունեության ընթացքում կառավարությունը լուրջ խոչընդոտներ ստեղծեց տնտեսության համար։ Տուժեցին հատկապես օտարերկրյա ներդրումները։ Չնայած իշխանության եկած քաղաքական ուժի ձևավորած սպասումներին, այնուհանդերձ իշխանափոխությանը հաջորդած շրջանում դրանք կրճատվեցին։
«Լավ, ժողովուրդ, ԿԳ նախարարն ունի բուհական աշխատանքի փորձ և հանրակրթության մեջ համեմատաբար նոր մարդ է։ Կարելի՞ էր այդ մարդուն նորմալ տվյալներ տալ ամբողջ աշխարհի փորձից, չէ՞ որ մեզանից ավելի փոքրամարմին ժողովուրդներ կան, ի՞նչ է, իրենք բոլորը դասագրքերը կիսե՞լ են»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը։
Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի երիտասարդ տնօրեն Տաթևիկ Ռևազյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ։
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Սամվել Բաբայանին Արցախի Հանրապետության քաղաքացիությունից զրկելու մասին, ինչպես շատերը, այդ թվում՝ նաև ինքը, տեղեկացել է լրատվամիջոցներից։
Մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպություններից որոնք է առաջարկվել լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այն հատկացրել է վարչության պետերից մեկին: Եվ այս իրավիճակից անհարմար դրության մեջ են հայտնվել սենյակի հին ու նոր տերերը:
168.am-ի հետ զրույցում ցուցարարներից Սերոբ Ավետիսյանն ասաց, որ իրենց համար «դեռ մութ է մնում Դավիթ Սանասարանի և Ռաֆիկ Անդրեասյանի միջև եղած պայմանավորվածությունները»:
Փետրվարի 11-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ ) հայտարարել է ապրիլյան պատերազմի ընթացքում ՀՀ զինված ուժերում ծառայած ուսանողներին ուսման վարձի՝ 20 տոկոսի չափով փոխատուցման ծրագիրը:
15 տարի շարունակ՝ ՀՀԿ-ական, իսկ վերջին մի քանի ամիսներին՝ անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պաշտոնից հեռացել է` զգալի ավելացնելով իր եկամուտները, թեև բանկային հաշիվներին նրա կուտակումները գրեթե նույնն են մնացել:
«Այդ վտանգը կա նաև այսօր, քանի որ, անկախ ՀՀ-ում ներքաղաքական փոփոխություններից, հայկական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և անընդհատ այս հարցերը հայտնվում են ակտիվ բանակցային սեղանին, կամ հեռանում են, քանի որ չկա բանակցություն»:
Իշխանական «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում դժգոհության ալիք է հասունանում: Պատգամավորներից շատերը դժգոհում են չոր աշխատավարձի հույսին մնալու՝ Ազգային ժողովի ղեկավար Արարատ Միրզոյանի կողմից դրված պահանջից:
Նրա խոսքով՝ ինչպես էլ բնութագրի Կառավարության ծրագիրը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի։ Կա մտահոգություն՝ կապված այն հանգամանքի հետ, որ ծրագիրը կազմելիս չեն ընդունել որևէ առաջարկ՝ ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ փորձագետների կողմից։
«Դրսից ներկրված ապրանքների մեծ մասի վրա, որտեղ մակնշումը նորմալ գրված է, հատկապես՝ ռուսերենով, մեր հայերը վերցնում են, իրենց լղոզված մակնշումը փակցնում են հենց այդ ռուսերենի վրա, որպեսզի շատ մարդ հնարավորություն չունենա կարդալու»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ դպրոցներում դասագրքերը երկհատոր դարձնելը լավ որոշում է, պարզապես այստեղ հիմնական խնդիրը կապված է հրատարակիչների հետ։
Հայաստանն «ավելցուկով» պետություն է: Իր չափի, միջազգային կալիբրի, տիպի (հետսովետական) պետության համար Հայաստանի փաստացի ինքնիշխանության և սուբյեկտության չափն ավելին է, քան սովորաբար լինում է նման դեպքերում: Հայաստանը մի քիչ իր «գլխից վեր թռած» պետություն է: Դրա պատճառն ու հիմքը Ղարաբաղյան խնդիրն է:
Ստացվում է, որ և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ անվնաս։ Իսկ թե դրանից ի՞նչ է շահում պետական բյուջեն, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հասարակությունը տեսնի, թե ինչպես է Պետեկամուտների կոմիտեն կատարում բյուջեն։
«Դրա համար պաշտոնական Երևանի հայտարարություններն ինձ համար այդքան էլ արժանահավատ չեն, որովհետև սահմանից ստացվող փաստերն այլ բանի մասին են խոսում, և այս հարցում ես ավելի վստահում եմ նրան, ինչ Թևան Պողոսյանն է փոխանցել, և ինքս էլ տեղեկացված եմ դրա մասին»:
«Ցանկացած երկիր ունի իր շահերը, այդ թվում՝ Ռուսաստանը, բայց իրական կարգավորումը հակամարտող երկրների քաղաքական կամքի հարցն է, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, բնականաբար, կարող են գործել՝ ելնելով իրենց շահերից, ու այդպես էլ պատահում է»:
«Տարբեր ժամանակներ եղել են տարբեր մոտեցումներ՝ ԼՂ-ի հետ կապված: 1997 թ. մեր դիրքորոշումը հետևյալն էր՝ ՄԽ-ի մոտեցումներից այն կողմ մենք չենք կարող անցնել, իսկ ՄԽ մոտեցումն այն էր, որ կողմերը փնտրում են ընդհանուր մոտեցում, որն ընդունելի պետք է լինի բանակցային երեք կողմերի համար: 1997թ. Լեռնային Ղարաբաղը հանդիսանում էր ակտիվ կողմ»: