«Առանց դրա վավերացման՝ հայկական կողմը չի կարող լիարժեք կերպով օգտվել այս համաձայնագրի հնարավորություններից»,- ասաց նա։
Որևէ բարոյական, սովորութային, այլև՝ իրավական համակարգ չի կարող դիմանալ հետևողական տրամաբանական քննադատությանը: Այլ կերպ ասած՝ ցանկացած բարոյական, սովորութային, իրավական համակարգ կարող է հեշտությամբ կազմաքանդվել, քայքայվել, վերացվել, եթե դա հետևողականորեն և անզիջում կերպով ենթարկվի տրամաբանական քննությանը:
«Անկեղծ, վստահ եմ, որ ԱԱԾ-ում մարդիկ գոնե գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակահատվածում է լինելու «թամբի վրա», հետո իրենք այդ ամենի համար շատ լուրջ պատասխան են տալու, թող փորձեն գոնե իրենք հանգստացնեն Նիկոլ Փաշինյանին։ Նախկին իշխանությունների ժամանակ ԱԱԾ-ն ամենապասիվ կառույցն էր, երբևէ տեսե՞լ եք, որ այդ ծառայությունը ֆեյսբուքյան օգտատեր կալանավորի»։
«Հայաստանում դեռևս չի եղել որևէ ղեկավար, որը բացահայտ ասի, որ ինքը միջամտում է դատարանների աշխատանքին։ Եվ ընդհանրապես, դա իմ անձնական մոտեցումն է, ես պետական քաղաքական գործիչների ոչ այնքան ասածներին եմ հավատում, որքան գործունեությանը։ Կապրենք՝ կտեսնենք»։
«Մենք տեսնում ենք, որ վարչապետը գնում է մաքսատուն և դրոշի հետ կապված՝ շոուին նմանվող որոշակի գործողություններ անում, ինչն այս դեպքում սև PR էր, դրոշը գետնին ընկած չէր, այլ պատին հենված, որտե՞ղ է գրված, որ այդ աշխատողը պատասխանատու էր դրոշի համար»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
«Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը եւ հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:
«Լավ, կարելի՞ է այսքան խտրական լինել։ Սա մարդու իրավունքների խախտման կուլմինացիա է, և ես՝ որպես երկար տարիների փորձ ունեցող փաստաբան, զգում եմ, որ սա այսպես երկար շարունակվել։ չի կարող»:
Նրա խոքով՝ այս ամեն ինչը միշտ չէ, որ լինելու է քողարկված, մի օր սա իր օրինական ընթացքն է ստանալու, և զսպանակը որքան ուժեղ սեղմեն, այնքան ուժգին նա մի օր հետ կբացվի։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ տեղական արտադրողներն այսօր փաստացի լուրջ խնդրի առաջ են կանգնել, սակայն վերջին մի քանի տարվա դինամիկան ցույց է տալիս, որ այն նոր չէ:
Ստացվում է՝ միլիոնավոր պարգևավճարներ ստացող, ոլորտին չտիրապետող Շուշանիկ Ներսիսյանը, ով անձամբ պետք է պատասխանատվություն կրի այս պատմության համար, շարունակելու է պաշտոնավարել, իսկ շարքային, բոլորովին անմեղ, բարեխիղճ աշխատակիցները պետք է զրկվեն օրվա հացն ապահովող իրենց աշխատանքից։ «Թավշյա Հայաստանում» արդարության ընկալումը այսպիսին է։
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հրահանգել է գործ հարուցել իր բարեկամներից մեկի նկատմամբ, սկսեցին խոսակցություններ պտտվել, որ դրանով վարչապետը նախապատրաստում է ձերբակալությունների հերթական փուլը։
Պետությունն իր ողջ ուժով կանգնել է մասնավոր, բայց խոշոր (45-րդը՝ խոշոր հարկատուներից) ընկերության դիմաց: Հաղթանակի հարցում, իհարկե, ինտրիգ չկա: Միակ ինտրիգը հետևանքների ոլորտում է: Չնայած առանձին հոռետեսներ այստեղ էլ ինտրիգ չեն տեսնում: Եթե հոդվածս Fecebook-ում հրապարակեի, կհարցնեի՝ «Իսկ դուք կհանդգնեի՞ք պաշտպանել թույլին»:
«Սա նշանակում է նաև, որ կողմերը, չգտնելով ներկայումս բանակցային լուծում, պատրաստ են նաև այլ տեսակի լուծման։ Բայց կարծում եմ՝ կողմերին դա ձեռնտու չէ, և չի լինի կարգավորման պատերազմական սցենար»։
«168 Ժամը» ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետի այս հայտարարության կապակցությամբ հարցումներ էր ուղղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։
«Երկու վարկածի դեպքում էլ ակնհայտ է, որ մարդիկ, փաստորեն, հենց այնպես տեղը, առանց որևէ լուրջ հիմնավորման, կարող են ցանկացած ժամանակ միապետի կամքով կորցնել իրենց աշխատանքը»։
Այն, ինչ փոխանցեց 168.am-ին «Բեստ Ֆրութ» ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը, ում երեկ մամուլում և Ֆեյսբուքում «մատուցել էին»՝ իբրև «Սպայկային» հավանական փոխարինող ընկերություն և քաղաքական խաղերի մասնակից, բոլորովին այլ իրականություն էր:
«Ասում են՝ պետությունը բանկերին փող է տալիս, բայց ինչո՞ւ, բանկերի՞ն է գյուղացու անվան տակ հարստացնում, թող գյուղացուն տային վարկերը: Հերի՛ք եղավ, էլի, գյուղացու անվան տակ ամեն ինչ անում են. էլ ապահովագրություն, էլ վարկավորում: Այ մարդ, այդ գումարը գյուղացուն տվեք, ի՞նչ եք ուզում նրանցից»:
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (իրական անունը՝ Ավետիք Աբրահամյան) ամուսնալուծվելուց հետո, առանց մոր համաձայնության, երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և հրաժարվում է վերադարձնել։
«Վարչապետի գալու օրը Հայկն է այս տարածքը կարգի բերել, թե՝ վարչապետն է գալիս, մեքենան լվացել կանգնեցրել է, եկել ասում են՝ ազատվի՞, ինչո՞ւ։ Մարդը նորմալ կանգնած էր, ո՞նց կանգներ, որ ուղիղ ու զգաստ լիներ…»,- նշեց մեր զրուցակիցը:
ՊԵԿ շրջանակներում խոսում են այն մասին, որ Փաշինյանն իր այս քայլերով փորձում է հասարակության շրջանում «արդար ղեկավարի» իմիջ ձեռք բերել, այնինչ նա իր հարցերն է լուծում նաև ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի հետ՝ փորձելով թուլացնել նրա դիրքերը, ով բավական բարձր հեղինակություն ունի և տարբեր գերատեսչություններում՝ մերձավորներ և մտերիմներ։
«Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին»:
Էկվադորը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել է դիվանագիտական ապաստարանից։
Ես դիմում չեմ գրելու, ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի դա: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել: Մենք իրավունք չունենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք:
Քաղաքացինեը քիչ առաջ մեզ են ուղարկել Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Կրպակ» սուպերմարկետում բռնկված հրդեհի լուսանկարներն ու տեսանյութը։
Լրագրողների դիտարկմանը, որ մարդկային ճակատագրի հարց է, Անանյանը պատասխանեց. «Մարդկային ճակագտագրի հարց չէ»:Նա սպառնաց. «Եթե այլ հարցեր չունեք, ես հիմա կգնամ»:
«Տղաս էլ պատմում է, թե ինչպես է մի քանի անգամ սպառնացել, որ, եթե գնաք ձեր մամաներին պատմեք, ասեղով ձեր թաթիկները կծակեմ: Ես հեռախոսով փորձել եմ նկարել, թե ոնց է երեխաս տատիկին պատմում, ձեռքով ցույց է տալիս, թե ոնց է դաստիարակը ծեծում իրեն, ոնց է հարվածում իր գլխին, թևը կճմթելով՝ հատակին շպրտում»:
Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլով ցույց է տվել իշխանության, պետության իրական վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ։ Նա ցույց է տվել, որ քաղաքացին ոչ թե նպատակ է, ինչպես ենթադրում էր իր իրականացրած հեղափոխության գաղափարախոսությունը, այլ ընդամենը միջոց։
Ո՞վ էր խանգարում կառավարությանը բարձրացնել աշխատավարձերը կամ նվազեցնել հանրային ծառայությունների սակագները, որոնք ժամանակին համարվում էին ուռճացված ու չհիմնավորված։ Այսօր էլ կառավարությունը շարունակում է բանակցել գազամատակարար ընկերության հետ` սակագները ոչ թե նվազեցնելու, այլ չբարձրացնելու ակնկալիքով։
«Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ավանդական խնդիրներն ու վտանգները պահպանվել են»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը:
«Քանի որ այսօրվա իշխանությունը լրատվական և քաղաքական դաշտը դրական զարգացման ծրագրերով լցնելու օրակարգ չունի, ապա այդ օրակարգին փոխարինելու են գալիս PR ակցիաները»: