ԱՄՆ բանակը նախատեսում է առաջիկա երեք տարում գնել առնվազն մեկ միլիոն ԱԹՍ

Միացյալ Նահանգների բանակը նախատեսում է առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում գնել առնվազն մեկ միլիոն անօդաչու թռչող սարք՝ հետագայում տարեկան ձեռք բերումները հասցնելով կես միլիոնից մինչև մի քանի միլիոնի.  այս մասին Reuters–ին հայտնել է ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը։

Նա ընդգծել է, որ դա մեծ մարտահրավեր է՝ հաշվի առնելով, որ այժմ տարեկան գնումն ընկնում է մոտ 50 հազար ԱԹՍ-ի սահմաններում, սակայն կարծում է, որ նպատակը իրագործելի է։

Նախարարի առաջնահերթությունն է զարգացնել երկրի ներքին արտադրությունը՝ հատկապես շարժիչների, սենսորների, մարտկոցների և այլ մասերի համար, որոնք այժմ մեծապես արտադրվում են Չինաստանում։

Տեսանյութեր

Լրահոս