Թուրքիայի ՊՆ-ն Ադրբեջանում է. միասնական «հաղթանակը» տոնելու համար
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ժամանել է Ադրբեջան։ Հաղորդվում է, թե այցի ընթացքում նրան ուղեկցում են Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուն, ռազմածովային ուժերի հրամանատար Էրջյումենթ Թաթլըօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար Զիա Ջեմալ Քադըօղլուն և ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Տոկելը:
Թուրքիայի ռազմական ղեկավարությունը ներկա կգտնվի նոյեմբերի 8-ին Բաքվում կայանալիք «Հաղթանակի շքերթին»:

