Բաժիններ՝

ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են կառավարության շաթդաունի պատճառով

ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են կառավարության շաթդաունի պատճառով. հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը 6 տարվա ընթացքում առաջին անգամ դադարեցնում է աշխատանքը, քանի որ Սենատին չի հաջողվել ընդունել ֆինանսական տարվա բյուջեի մասին օրինագիծը։

«Շաթդաունի» ժամանակահատվածում պետական գործակալությունների աշխատանքների և ծրագրերի մեծ մասը կկասեցվի, պետական աշխատակիցների մի մասը կգնա չվճարվող արձակուրդ, իսկ որոշ աշխատողներ կշարունակեն աշխատանքն առանց վարձատրության:

Հանրապետականներն ու Դեմոկրատները միմյանց են մեղադրում օրինագծի չընդունման համար, որի հաստատման համար անհրաժեշտ էր 100 սենատորից 60-ի աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս