Բաժիններ՝

Ռուսաստանը հայտնել է ահաբեկչական գործողության կանխարգելման մասին

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կանխել են Մոսկվայի մարզում ահաբեկչության նախապատրաստությունը: Պայթուցիկ նյութերը պետք է մատակարարեր ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը. ըստ ТАСС գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը:

Նա հայտնել է, որ Մոսկվայի մարզի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցները՝ Դաշնային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հետ համատեղ ձերբակալել են Վոլոկոլամսկի 27-ամյա բնակչին:

Ըստ ՆԳՆ խոսնակի՝ կասկածյալը նամակագրություն է հաստատել անհայտ անձի հետ և ցանկություն է հայտնել օգնել ուկրաինական հատուկ ծառայություններին: Իր ղեկավարի հրահանգներին հետևելով՝ ահաբեկիչը գնացել է Լյուբերցի քաղաքի ավտոտնակի կոոպերատիվ և թաքստոցից հանել պայթուցիկ սարք պարունակող փաթեթը: Փաթեթը պետք է մատակարարվեր Մոսկվայի Իզմայլովսկի այգի և նույն ձևով տեղափոխվեր թաքստոցի միջոցով:

Հարուցվել է քրեական գործ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս