«Կան մարդիկ, որոնք մտածում են, որ Հայաստանը հիմա չունի տարածքային վեճեր, ինչը բերելու է տնտեսական զարգացման, իհարկե, դա այդպես չէ: Պատերազմները լինում են, որպեսզի երկրներն իրենց դիրքերը բարելավեն: Այստեղ մենք տնտեսական ճգնաժամ ենք ունենալու, որը հնարավոր չի լինելու մեղմացնել:
«Շատ էլ նորմալ կեցվածք էր։ Վերջին 2,5 տարում թշնամանք ու ատելություն սերմանող ապաշնորհ իշխանությունները, մարտունակ բանակի առկայության դեպքում, պարտություն կրեցին։ Կապիտուլյացիա ստորագրած վարչապետը թշնամուն հանձնեց ոչ միայն Արցախի հարակից շրջանները, այլև բուն Լեռնային Արցախի շրջանները։ Բնականաբար, քահանան այս ամենից պետք է նեղված լինի, երկրի անվտանգության համար մեկ պատասխանատուն՝ գերագույն հրամանատարը, ստորագրում է մի համաձայնագիր, որտեղ որևէ հայանպաստ կետ չկա»։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ «Զինուժ» ծրագրին տված հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել:
«Նիկոլ Փաշինյանը մեզ մոտ չեկավ, հետ գնաց՝ արհամարհելով այդքան ժողովրդի։ Նա իրեն դրսևորեց այնպես, ինչպես միշտ է դրսևորել, եկավ, մտավ Սիսիան, այնտեղ, որտեղ հնարավոր էր աջակցության որևէ նշույլ ստանալ, այն էլ՝ կազմակերպված ձևով։ Նա նախապես հայտարարել էր, որ գալու է Սյունիք, քաղաքներն էլ նախապես նշել էր, բայց չեկավ, չգալն էլ կապված էր նրա հետ, որ մեր հարցերի պատասխանները չուներ, երկրորդը՝ թույլ չէինք տալու Եռաբլուրում եղածը Սյունիքում աներ, այսինքն՝ հրմշտոցով, մարդկանց պարտադրելով՝ մտներ Սյունիք»,- նշեց Արմեն Սամվելյանը։
Տեր հայրը կարող է նույնիսկ ձեզ ների, ի վերջո քահանա է, բայց շատերը, այդ թվում ես՝ ոչ։ Խստորեն պատժելու եմ։ Պատժելու եմ որպես հայ, որպես տղամարդ, որպես Առաքելական եկեղեցու հետևորդ ու միայն դրանից հետո կթողնեմ ձեզ դատեն օրենքի ամբողջ խստությամբ։
Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվը Փաշինյանի պարզած ձեռքը թողեց օդում, չբարևեց
«Եթե վարչապետը կգա Շուռնուխ, թող գա ու ասի՝ այդ ի՞նչ քարտեզներով է սահմաններ որոշում, եթե վարչապետը պատրաստ է սկզբում շուռնուխեցիներին լսել, ապա շուռուխեցիներն էլ իրեն կլսեն, կրկնում եմ՝ եթե առաջինն ինքը լսի գյուղացիներին։ Սա ասում եմ՝ որպես հայ, սյունեցի, այլ ոչ թե՝ համայնքի ղեկավար»,- հավելեց նա։
Սյունիքում իրավիճակը լարված է․ սյունեցիները փակել են ճանապարհը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մտնել Սյունիք․ ՈՒՂԻՂ
Լարված իրավիճակ Սյունիքում․ Փաշինյանի դեմ ակցիա պատրաստող սյունեցիների ու նրանց ճանապարհը փակած ոստիկանական ուժերի միջև ծեծկռտուք տեղի ունեցավ․ ՈՒՂԻՂ
Մինչ ողջ հանրությունը քննարկում է, թե ՀՀ իշխանությունների թողտվությամբ ինչպես է թնշամին՝ ադրբեջանական կողմը ներխուժում Հայաստանի տարածքներ՝ Սյունիք, ընդհուպ մինչև Գորիս, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որը շատերի զայրույթն էր առաջացրել:
Թանկացումները խորացնում են սոցիալական լարվածությունը, իսկ այն թուլացնելու այլ ճանապարհ, քան գների բարձրացումը զսպելն է, կառավարությունն այսօր չունի։ Առկա իրողությունների պայմաններում հասարակության եկամուտների ավելացման մասին մտածելը նույնիսկ անիմաստ է։
«Բանջարեղենի որակը կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորները հանդիսանում են սերմի ժառանգական ծագումը, որակը և մշակման միջավայրը (հողը, ջուրը, թունաքիմիկատները, պարարտանյութը և այլն)։ Անկեղծ ասած, տարիներ շարունակ, տեղական արտադրության բանջարեղեն ենք օգտագործել, բայց չգիտենք, թե այդ բանջարեղենի որակը երբևէ ստուգվե՞լ է։ Երբևէ նորմալ ձևով ստուգվո՞ւմ է, թե բանջարեղենի ինչպիսի՞ սերմեր են ներկրում մեր երկիր՝ գենետիկորեն մոդիֆիկացված, հիվանդ և այլն, ինչպիսի՞ թունաքիմիկատներ և պարարտանյութեր են ներկրում՝ անորակ, ժամկետանց թե վնասակար, ստուգվո՞ւմ է ոռոգման ջրի որակը, և այլն։
Թուրքագետը զուգահեռներ է անցկացնում 1915թ․ Հայոց ցեղասպանությանը նախորդող իրադարձությունների և այս օրերի միջև, ձեռագիրը նույնն է։ Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո 2.5 տարվա ընթացքում հասարակությանը բթացնելու համար հետևողական և հատուկ նպատակներով ծրագրված գաղափարական դիվերսիա էր կազմակերպվում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների և ՀՀ իշխանությունների կողմից՝ եկեղեցու, մշակույթի, կրթական համակարգի, անվտանգային համակարգերի, բանակի դեմ։
Մինչ Նիկոլ Փաշինյանը ոստիկանական մամլիչը գործի դնելով՝ փորձում է պահպանել վարչապետի աթոռը և ոչ մի կերպ չի ուզում անցնցում ու հանգիստ հեռանալ՝ տեղը զիջելով երկրի ապագայով մտահոգ մարդկանց, պետական կառավարման տարբեր համակարգերում տեղի են ունենում խիստ անցանկալի երևույթներ, որոնք, շարունակվելու դեպքում՝ շուտով կարող են վերածվել համակարգային խնդիրների, հարվածելով պետության գոյության հիմքերին։
Վերջին շրջանում դրամը մեծապես թուլացել է։ Կենտրոնական բանկը, որը կոչված է ապահովել երկրի ֆինանսական կայունությունը, այդպես էլ համարժեք քայլեր չձեռնարկեց այս հատվածում առաջացած խնդիրները կանխելու համար։ Մի պահ դոլարի գինը հասավ ընդհուպ՝ 532-533, եվրոյինը՝ 640-645 դրամի։
Չի կարելի միանշանակ պնդել, թե սպառողական գների ինդեքսն ինքնին անպիտան ցուցանիշ է: Հիվանդանոցում բուժվող հիվանդների միջին ջերմաստիճանի չափ անպիտան: Պարզ ու սովորական տնտեսական իրավիճակում այդ ցուցանիշն իսկապես կարևոր է: Կարևոր է նույն տնտեսական իրավիճակը գնահատելու տեսանկյունից:
Աշխարհում տարբեր ազգերի ժողովրդական հավատալիքներում իրենց ուրույն տեղն ունեն վամպիրները։ Նրանք սարսափելի և մղձավանջային էակներ են։ Վամպիրների կերպարային յուրահատկություններին հատկապես ծանոթանում ենք արվեստում, նկարչության, քանդակագործության և գրականության մեջ։ Վամպիրների մասին զանազան բանահյուսական պատմություններ կան պահպանված հատկապես Եվրոպայում։
Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 652 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 153 825-ի:
Հոկտեմբերին Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ է փակվել։ Չհաշված դեռ, թե քանի աշխատող է գտնվել հարկադիր պարապուրդում։ Խոսքը այն աշխատողների մասին է, ովքեր պահպանել են իրենց աշխատատեղը, սակայն փաստացի աշխատավարձ չեն ստացել։
«Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ Զանգելանի և Կուբաթլուի շրջաններն ազատագրված են և ըստ դրա՝ ստացվում էր, որ Սյունիքից հանձնվող տարածքները Զանգելանի և Կուբաթլուի շրջաններ չեն: Եթե Ալիևը համարեր, որ այդտեղից դե յուրե տարածքներ են մնացել, դա համաձայնագրի տեքստում կլիներ, ինչպես այնտեղ ներառվել են Քարվաճառի և Աղդամի շրջանները: Այս պարագայում, Նիկոլ Փաշինյանը՝ շտապողականություն ցուցաբերելով, ասում է՝ գիտե՞ք ինչ կա, սա մերը չէ, սա Ադրբեջանինն է»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է։
«Ամեն ինչ շատ պարզ է և աներևակայելի հստակ։ Այսօր մենք ունենք երեք Հայաստան։
Պատերազմական 44-օրյա գործողությունների պատճառով հետաձգված նիստերը Կառավարությունը վերսկսեց պատերազմի ավարտից հետո, օրակարգում ընդգրկելով շուրջ հինգ տասնյակ հարց, որոնց մեծ մասը՝ չզեկուցվող, իսկ դրանցում պարտադիր ներառված էին վերը նշված օրենքի կիրառումն ապահովող նախագծեր։
«Կան տարաձայնություններ Մինսկի խմբում, դժգոհություն ՌԴ-ից այն դեպքում, երբ նրանք ժամանակ են ունեցել արդյունավետ զբաղվել հակամարտությամբ, իսկ այսօր ինչով են ցանկանում զբաղվել առարկայական, պարզ չէ։ Ժամանակ է հարկավոր նոր իրողությունների գիտակցման, ընկալման և նոր օրակարգի համար։ Թեև միակ օրակարգը, որ մնացել է, դա Արցախի կարգավիճակի հարցն է, դրա քննարկման հարցում սկցբունքային տարաձայնություններ կան։ Այս պահին պետք է պատրաստ լինել աշխատել առանց ՄԽ-ի, քանի որ պարզ չէ, թե նրանք ինչպես են պատրաստվում աշխատել»,- ասաց Սկակովը՝ հավելելով, որ պատերազմը վերջին հարվածն էր այդ խմբի դերակատարությանը։
Հասարակության աչքից ու ականջից հեռու՝ իշխանություններն Ազգային ժողովում սահուն անցկացրեցին հաջորդ տարվա պետական բյուջեն։ Այն այդպես էլ մի կարգին չքննարկվեց։ Բյուջեի քննարկումները համընկան պատերազմական ու հետպատերազմական ծանր ժամանակաշրջանի հետ։ Երբ մարդիկ զբաղված էին կորուստները հաշվելով՝ իշխանությունները բյուջեի նախագիծը մտցրեցին խորհրդարան և իրենց դակիչների միջոցով հաստատեցին։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ արտաբյուջեների վերացման պատճառն այն է, որ նպատակ է դրված ներկայացված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվներով նախատեսված եկամուտները և ծախսերը ներառել պետական բյուջեում և այդ միջոցների շրջանառությունն արտացոլել բյուջեների կատարման հաշվետվություններում։
Այսօր վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ և անհասկանալի, բավականին ագրեսիվ տրամադրված խմբերով համալրված Նիկոլ Փաշինյանի «սգո» երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից` կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձի համար սրբազնագույն մի վայրից:
«Այդ համաձայնագրում որևէ խոսք չկա այն մասին, որ այս տարածքները պետք է հանձնվեին։ Հիմա սա հարց է, որի պատասխանը մեզ որևէ մեկը չի տալիս, երկու տարբերակ կա, կա՛մ այս մասին եղել է նախնական համաձայնագրում, որը մեզանից թաքցնում են, կա՛մ հետո է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել, չգիտեմ»,- եզրափակեց նա։
«Մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին ու կորուստներին». Գագիկ Ծառուկյան
Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է նաև «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը: