Բանակցությունները պետք է շարունակվեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար. Էրդողան

Հուսով եմ, որ «այս փառահեղ հաղթանակից հետո» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում կառուցողական քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրի. հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Նա վստահություն է հայտնել, որ խաղաղ միջավայրը կնպաստի տարածաշրջանի ընդհանուր բարեկեցությանը և կբարձրացնի համաշխարհային քաղաքականության մեջ Կովկասի ռազմավարական նշանակությունը։

Ըստ Էրդողանի՝ բանակցությունները պետք է շարունակվեն հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս