Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 69, վարակվածների ընդհանուր թիվը 1746 է. մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել

Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1746-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին օրվա ընթացքում մահվան դեպքեր չեն արձանագրվել: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 28 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 30 է, ընդհանուր առողջացածներինը՝ 833 փաստացի բուժվողներինը՝ 885:

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 17931 քաղաքացի:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել էր կորոնավիրուսով վարակման 81 դեպք և վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 1677-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930