Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ եւ սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսած պատերազմի արդյունքում նահատակված զինծառայող Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը, այսօր «Եռաբլուրում» իր երախտագիտությունը հայտնեց «Արցախի կանչը» հուշակոթողի ստեղծման նախաձեռնողներին, շեշտելով՝ բոլորով այսօր շատ դաժան ու սարսափելի օրեր են ապրում։
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Մարզահամերգային համալիրում հրավիրած մեծ հավաքի ժամանակ Սրբազան պայքարի առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ վերսկսվում է պայքարի ակտիվ շրջանը և հոկտեմբերի 2-ին ժամը 18։30 ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում։
Հայ շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օլիմպիադան գերլարված էր, և շնորհավորել է Հնդկաստանին՝ պատմական նվաճման համար:
Yerevan.Today-ին հայտնի են դարձել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա այցի չեղարկման իրական պատճառները: Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ Ալեն Սիմոնյանի գլխվորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) չպետք է կախված լինի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումից՝ ռուս և բելառուս շախմատիստներին մրցաշարերին մասնակցելու հարցում։ Այս մասին Բուդապեշտում ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շնորհակալ եմ փաստաբաններին, ովքեր մեկ տարի ամեն օր անհավասար կռիվ տվեցին դատարաններում: Դուք իմ եղբայրներն եք: Շնորհակալ եմ ՎԵՏՕ-ի իմ սիրելի թիմին:
Արտաշես Գեղամյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 22-ին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին քննադատությունների է արժանացել՝ մեղադրվելով դիվանագիտական սխալի համար: Նա իր բլոգում պնդել է, թե Ադրբեջանը «ազատագրել է» Լեռնային Ղարաբաղը, գրում է Financial Times-ը։
«Փաշինյանի «Իրական Հայաստանը» որևէ կապ չունի ռեալիզմի հետ. դա ուրացման քաղաքականության, Արցախի կործանման, ադրբեջանական ենթապետություն դառնալու քողածածկույթն է»:
Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս կարճ տեսահոլովակը՝ գրելով. «Հայաստանի անկախության պատմության հատկապես վերջին շրջանի գլխավոր դասերից է. երբեք չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն մարդիկ, ովքեր իրենց անձնական ու քաղաքական շահերը պետությունից ու պետական շահերից բարձր են դասում։ Շնորհավո՛ր Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձը»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առիթով:
«Հուսանք, որ նիկոլիզմի բերած համատարած պարտությունների, աղետալի ու կորստաբեր իրադարձությունների ծանր ֆոնի վրա, հայկական շախմատի այս ձեռքբերումը մեկնարկ կհանդիսանա ապագա Հայաստանի վերելքի ու մեր ժողովրդի նոր հաղթանակների համար»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին:
«Մեր նպատակն է, որպեսզի անկախության օրը հող հանձնող «հայրենասերը» չայցելի հող պահող հայրենասերներին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարություն է տարածել Արցախի օկուպացիայի, էթնիկ զտման տարելիցի կապակցությամբ․
Ոչ միայն հայ, այլև այլազգի մեծ մտածողներ ու մտավորականներ նաև Գեղամյանի միջոցով խորությամբ ճանաչեցին Հայաստանը, հաղորդակից եղան նրա չպակասող խնդիրներին ու հոգսերին։ Նա շատ մտավորականների մտերիմ ընկերն էր։
Հացահատիկի 90%-ը ՀՀ է գալիս ՌԴ-ից», -Սանկտ Պետերբուրգում ընթացող կանանց Եվրասիական IV համաժողովի շրջանակում՝ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից հիմնադրված «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը դիմավորելու ենք Եռաբլուրում:
Հայաստանի կառավարության ղեկավարը «միանշանակ մարտահրավեր» է նետում Ռուսաստանին, սակայն «իմաստ չկա արձագանքել նրա յուրաքանչյուր «փռշտոցին»։ Այս մասին RTVI-ին ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Քանի կա Նիկոլ, հայրենիք վերադարձ չի լինելու. սա պիտի լավ հասկանան. Աննա Մկրտչյան
Հրապարակային, թափանցիկ և հեռանկարային՝ Telcell-ը հայտարարում է ռազմավարական նոր փուլի մասին․ վճարահաշվարկային ընկերությունն այսօրվանից մեկնարկում է շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով 3 850 000 բաժնետոմսերի թողարկում, որոնցից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը 400 դրամ է։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց և ավարտվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Արցախի Հանրապետության օկուպացիայի հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունը՝
168.am-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավորները ստացել են հերթական պարգևավճարները։ ԱԺ պաշտոնական կայքում, սակայն, մինչ այս պահը տեղադրված չէ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը։
Ես երբեք էլ չեմ խուսափել որևէ հարցից, ներառյալ՝ այս հարցը, որը մեզ համար առանցքային թեմաներից է: Մի առիթով մեր Տիրոջ բանաձևումով շեշտել եմ. «հին գինին նոր տիկերի և նոր գինին հին տիկերի մեջ չի կարող լցվել»: Սա կյանքի բնական զարգացման օրինաչափությունն է: Մեր հասարակությանը պետք է ազատագրել այս իշխանությունների թեթև ձեռամբ ներմուծված նախկին-ներկա բանավեճից, ընդ որում, այս «ներկաները» ավելի նախկին են, քան որևէ «նախկին»:
Օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանից Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, Բաքվում, անվտանգության համաժողովի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` Աբովյանի «Գայի պոստի» մոտ ոստիկանական գործողություն է իրականացվում, իրավիճակը լարված է: