Քայլեր ձեռնարկել՝ ազատելու Բաքվի հայ պատանդներին․ Արամ Ա-ն հանդիպել է Կանադայի վարչապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Օտտավայում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք կարևոր տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Լիբանանի, Սիրիայի, Միջին Արևելքի, Հայաստանի, Պաղեստինի և Գազայի վիճակը։ Վեհափառ Հայրապետը ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները՝ արձագանքելով Կանադայի վարչապետի հետաքրքրությանը նշված թեմաների շուրջ․ տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսարանի Facebook-ի էջից։

Արամ վեհափառն անդրադարձել է Արցախի հարցին և հատկապես Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարության ճակատագիրը։ Նա առաջարկել է Կանադայի վարչապետին ձեռնարկել հատուկ քայլեր՝ նպաստելու քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանը, Արցախի ժողովրդի վերադարձին, ինքնիշխանության իրավունքի վերականգնմանը, ինչպես նաև Արցախի կրոնական ու մշակութային ժառանգության պահպանմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031