Սերժն իմ 45 տարվա ընկերն է, հզոր խոսք ուներ, զորաշարժի էր ենթարկում Սփյուռքը. Հրանուշ Հակոբյան
Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացնում՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ:
Էսօր Արմեն Աշոտյանին ուշացնողները վաղը իրենք են ուշանալու դատական նիստերից. Հենրիխ Դանիելյան
Հայաստանը ցանկանում է միանալ միջազգային «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ Ամերիկյան կողմն արդեն իսկ ուսումնասիրում է Հայաստանի դիմումը։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը։
Վախթանգի մայրը՝ Հայկուհի Մկրտչյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, այժմ ամուսնու և որդու հետ ապրում են Չարենցավան քաղաքում՝ վարձակալած բնակարանում։ Ամուսնու հետ աշխատում են, սակայն աշխատավարձը տալիս են բնակարանի վարձը, կոմունալներն են վճարում, երեխայի համար դեղորայք և սնունդ են գնում։ Աշխատավարձն այնքան մեծ չէ, որպեսզի կարողանան հավաքել որդու վիրահատության համար։
«Մինչդեռ այսօր Հայաստանում փաստարկված պատմությունն ու մեր անցյալի պատմականությունն է դրվում հարցականի տակ պետության ղեկավարության կողմից․․․»։
Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայ-ռուսական դաշինքի և մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարման բարձրացման ընդդիմախոսներն ակամայից կողմ են հանդես գալիս Թուրքիայի դերի բարձրացմանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարությանը, թե հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ մեկին՝ ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ:
Մինչ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ ուժեղացնում է լրագրողների նկատմամբ ճնշումները, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) կոչ է անում միջազգային հանրությանը՝ ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա՝ ազատ արձակելու Ադրբեջանում անարդարացիորեն բանտարկված 23 լրագրողներին և լրատվամիջոցների աշխատակիցներին:
Կիրանցի բնակիչը հրաժարվել է 270 միլիոն դրամ փոխհատուցումից, նրան սպառնացել են կալանավորել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, ՀՀ-ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է հրահրվել Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսի պատերազմով կամ Արևմտյան Ասիայում իրանա-իսրայելական պատերազմով, որտեղ Ռուսաստանն ու Իրանը կհայտնվեն բազմաբևեռության կողմում, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը՝ միաբևեռության: Այս դիտարկումը հաստատում է այդ հակամարտությունների իմացաբանական բնույթը, որպես այդպիսին, ինչպես նաև դրանց դերը գլոբալ համակարգային անցման այս պատմական պահին: Երկու հակամարտությունների արդյունքը կորոշի, թե բազմաբևեռությունը կզարգանա՞ ամբողջ արագությամբ, թե՞ հանկարծակի կանգ կառնի որոշ ժամանակով:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020թ․ հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում եղել է առանցքային։
Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Ո՞վ է տեսել՝ գերեզմանը բետոնապատեն. ուրեմն մի կեղծիք եղել է, չէ՞. անհետ կորածի ծնող
Ինչո՞ւ են գործարարներին կալանավորելու գործերը, որպես կանոն, հայտնվում նույն դատավորների մոտ
Ունի՞ մեր ժողովուրդը պոտենցիալ՝ այս վիճակը հաղթահարելու. ունի։
Ժողովուրդների վերաբերմունքը «Աստված» հասկացության նկատմամբ բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել
Օգոստոսի 14-ին ֆեյսբուքյան գրառում կատարեցի «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր դասագրքի կապակցությամբ և խոստացա, որ ուրբաթ կտեղադրեմ ԿԳՄՍի և «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի հերթական խայտառակությանը վերաբերող իմ գրախոսությունը: Երեկ գրախոսությունը չհրապարակեցի, քանի որ նախորդ օրը, օգոստոսի 15-ին, ռուսական լրատվամիջոցները տարածեցին այս դասագրքի կապակցությամբ ռուսական ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը` հղում տալով գերատեսչության կայքէջին: Ու թեև ՌԴ ԱԳՆ-ի կայքէջում չհաջողվեց գտնել TASS-ի տարածած հաղորդագրության հիմքերը, այնուամենայնիվ, անդրադառնամ երկու կարևոր հանգամանքի, որոնք ուշադրությունից դուրս են մնում…
Փաստորեն դուրս է գալիս, եթե անձը սխալվել է, ուրեմն վերջ, դա չի կարող լինել ոչ պատահական, ոչ էլ տեխնիկական սխալ, «ինչ արել ես միտումնավոր ես արել»։
Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով, կանխատեսումներ են անում Իրանի` Իսրայելի ուղղությամբ մասշտաբային հարվածների մասին:
«Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա»,- Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին։
Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ի ղեկավարության հրամանի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Ադրբեջանում և Վրաստանում, «պարտավոր են անհապաղ վերադառնալ հայրենիք»:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հիշեցնում է՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են, 8 տարի հետ են գնացել, զանգերը ստուգել են. Մելիքյան
«Աշոտյան ջան, դե 22-ին կտեսնենք, ախպերս». Շարմազանովը՝ դատարանում
Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածում առկա կարգավորման պատճառով մրցակցային իրավիճակը խաթարված է։ Կառարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` մեկնաբանելով կոմիտեի առաջարկած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը։
ՊԵԿ-ի երկրորդ խնդիրը հարկահավաքության համատեքստում ստերիլության ձգտումն է: Այս խնդիրը նույնպես առաջին կետի հետևանքներից է, բայց ոչ պակաս վտանգավոր: Իդեալական հարկահավաքության երբեք չի կարելի է հասնել ու հաճախ դրան ձգտելն ավելի վնասակար կարող է լինել տնտեսության համար, քան չձգտելը: Պետք է հաշտվել ինչ-որ չափի կորուստների հետ, քանի որ տնտեսությունը շատ բարդ պրոցեսներից է բաղկացած ու իդեալական հարկահավաքության ձգտումը հաճախ տնտեսական ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան ինչ-որ բաներ «աչքաթող» անելը: