Թե բա «դեմոկրատիա ենք», «խաղաղությունը հաստատված է». Էդուարդ Աբրահամյան
Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի պետություն, որտեղ որևէ մեկի (էական չէ ում համենայնդեպս ոչ քրեական հանցագործի) տան բաղնիք֊զուգարանում օրվա իշխանությունները գաղտնի նկարահանող սարք են տեղադրում։ Մի հասարակություն, որ այդ ստոր, անբարոյական ու մարդու արժանապատվության դեմ արարքը հանդուրժվում է։
Զարմանալի չէ, որ կոլեկտիվ ստորացումները, պատվազրկությունն ու արժանապատվության սիստեմատիկ ոտնահարումները նույնպես հանդուրժվում են:
Թե բա «դեմոկրատիա ենք», «խաղաղությունը հաստատված է»»։

